13:51 22.03.2019
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանն ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտնեց, որ գրեթե ամեն օր օգտվում է Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիից և հավատարմագրային կառավարման հանձնելու հետ կապված հարցեր ունի: Իսպիրյանն ասաց, որ բավական շատ բացթողումներ կան՝ օդափոխության համակարգը երբեք չի աշխատել, անգամ ամենածանրաբեռնված ժամերին, երբ բավական շատ մեքենաներ են եղել, ջրահեռացման ցանցերը բացակայում են, դրա համար մեքենաների անիվները վնասվում են:
«Կա ավտոլվացման կետ, որն իմ հաշվարկով 30 տեղ գրավում, է, ամենակարևոր հարցը՝ սեյսմիկ իրավիճակին տիրապետո՞ւմ ենք: Վերջին շրջանում շատ ճաքեր եմ նկատում, ու դա ինձ անհանգստացնում է»,- ասաց նա:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց, որ դա ավելի շատ քաղաքաշինական հարց է:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ սեյսմիկ գնահատում կամ հետազոտություն այս պահին չի իրականացվել, դիմակայունության ուսումնասիրություն իրականացվել է շահագործումից առաջ: Նա տեղեկացրեց՝ տարածքը ջրամեկուսացված է, փորձարկվել է տարբեր արտակարգ իրավիճակների համար, մնացած բոլոր համակարգերը ներառված են վերանորոգման ցանկում և հաշվարկված:
Հայկ Մարությանը խոստացավ՝ պայմանագրի մեջ մանրամասն նշված կլինի օդափոխության, հակահրդեհային, մյուս համակարգերի մասին:
«Երբ այս բոլորը ներառենք, իսկ մենք ներառելու ենք, սկսում է կասկածելի դառնալ՝ կլինի՞ մարդ, որ կցանկանա այս ամենն իրականացնել այս գումարներով: Եթե չլինի, կհասկանանք, որ այն գումարները, որ այսօր բերում է այս կառույցը, արդարացված են, եթե չլինի՝ կհասկանանք, որ տեղ կա աճելու: Այս դեպքերում մասնավորն ավելի ճկուն է լինում»,- ասաց նա:
Քաղաքապետը նաև կարևորեց՝ պայմանագրում պետք է հստակ նշվի, թե քանի տեղ պետք է ծառայի հենց բուն իմաստին, քանի որ չի կարող մեկը գալ, 40 տեղ վերցնել, ինչ-որ նպատակի ծառայեցնել:
«Պետք է նշվի, թե ինչ տարածք կարող է զբաղեցնել ինչ-որ գործունեություն իրականացնող սուբյեկտ, որովհետև սա ավտոկայանատեղի է»,- ասաց Մարությանը:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...