Մանուշակից ձկան հոտ էր գալիս. ջրաբանն` Արարատյան դաշտից բերված ծաղիկների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Մանուշակից ձկան հոտ էր գալիս. ջրաբանն` Արարատյան դաշտից բերված ծաղիկների մասին

15:51 22.03.2019

Ջրի համաշխարհային օրվա շրջանակներում հրավիրված ասուլիսի ժամանակ ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը հիշեցրել է, որ ջուրը կյանք է, ու այն որքան ուսումնասիրում ես, այնքան շարունակում է չբացահայտված մնալ: Ջրաբանը հիշեցրել է նաև այն մասին, որ Հայաստանը հարուստ է ջրային պաշարներով։

«Թե՛ ոռոգման պաշարներ ունենք, թե՛ խմելու ջրի: Ընդ որում՝ խմելու ջուրը ստորգետնյա բարձրորակ ջրային ռեսուրսներ են, որոնք այնքան լավ են համապատասխանում խմելու ջրի որակին, որ մենք այն չենք էլ մշակում, ինչպես ստանում ենք, այնպես էլ օգտագործում ենք, ծախսերն առնչվում են տեղափոխմանը, տեղ-տեղ քլորացմանը, որպեսզի մանրէներից ազատվենք»,- ասել է ջրաբանը:

Ըստ Քնարիկ Հովհաննիսյանի՝  ջրաշատ Հայաստանում ոռոգման խնդիրները շարունակում են իրենց զգացնել տալ մեկ պարզ պատճառով՝  ջուրն օգտագործվում է անխնա: Ամեն տարի Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն խորանարդ մետրից ավելի ջրառ է կատարվում, իսկ արտեզյան ավազանն իջել է ավելի քան 10 մետրով: Ջրի պաշարի նվազման ու անխնա օգտագործման պատճառն, ըստ լճաբանի, հիմնականում Արարատյան դաշտի ձկնաբուծարաններն են.

«Անցյալ տարի ես մանուշակ եմ գնել, Արարատյան դաշտավայրից` Մասիսից էին բերել, գալիս էր ձկան հոտ, ոչ մի մանուշակի հոտ չկար, շատերը բողոքում են բանջարեղենից, շատ անգամ ձմերուկից ձկան հոտ է գալիս: Որակի պահման առումով էլ հարկավոր է, որ մտահոգ լինենք, հետադարձ ջրերն օգտագործենք որպես ոռոգման ջուր, բայց հարկավոր է մտածել՝ ինչպես դա մշակել, որպեսզի ազատվել էն կոնսերվանտներից, անհասկանալի ծագում ունեցող նյութերից, որոնք առակա են»,- հավելել է ջրաբանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

13:23 03.08.2025

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

13:06 03.08.2025

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...

BACK_TO_TOP