12:34 25.03.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի ճանապարհաշինության և շինանյութերի փորձարկումներ իրականացնող լաբորատորիան համալրվել է 51 անուն եվրոպական արտադրության նորագույն սարքավորումներով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Սա հնարավորություն կտա այսուհետ Հայաստանում ճանապարհաշինության մեջ օգտագործվող նյութերի լիարժեք փորձարկումներ կատարել, ինչը նոր մակարդակի կբարձրացնի կառուցվող ճանապարհների որակը։
Նախարար Հակոբ Արշակյանին տեղում մանրակրկիտ ներկայացվել են սարքավորումների տեխնիկական հնարավորությունները, դրանց կիրառումը ճանապարհաշինական աշխատանքներում։
Նշվել է, որ եթե մինչ այժմ լաբորատորիայի հնարավորությունները սահմանափակվում էին միայն ասֆալտի որակական հատկանիշների ստուգմամբ, հիմա արդեն հնարավոր է կատարել միջազգային ստանդարտներին համապատասխան ցանկացած տիպի փորձարկում, այդ թվում՝ նաև բետոնի և գրունտի։
Նախարարը ծանոթացել է 2000 կիլոնյուտոն հզորությամբ մամլիչի աշխատանքին, որը բետոնի ամրության որակն է ստուգում։
Ճանապարհաշինության մեջ օգտագործվող բետոնն ունի իր նվազագույն նախագծային պահանջները։ Երբ բետոնի փորձանմուշը դրվում է այս մամլիչի տակ՝ էկրանին գծագրվող կորը ցույց է տալիս, թե ինչ ուժ ազդեց դրա վրա, ինչ ուժի տակ այն կարող է կոտրվել կամ քայքայվել։ Արձանագրված տվյալների հիման վրա արդեն մասնագետը տեսնում է տվյալ պատվածքը համապատասխանո՞ւմ է ամրության պահանջվող չափորոշիչներին, թե՞ ոչ։
Այս սարքավորումն ունի նաև հեռակառավարման համակարգ, մի քանի ստանդարտներով աշխատելու, տվյալները համակարգչին փոխանցելու հնարավորություն։
Նոր սարքավորումների շարքում է նաև կլիմատիկ խցիկը, որը կլիմայական տարբեր վիճակներում ստուգում է, թե ինչ ֆիզիկական փոփոխություններ են կատարվում նմուշի հետ։ Ջրային բաղնիքն էլ հնարավորություն է տալիս փորձարկվող շինանյութերը մամլիչի տակ տեղավորելուց առաջ իջեցնել կամ բարձրացնել փորձարկման համար անհրաժեշտ կոնկրետ ջերմաստիճանի։
Կան նաև սարքավորումներ, որոնք ստուգում են ասֆալտի հատիկային կազմը, ասֆալտի բիտումի էլաստիկությունը, թարմ բետոնի մեջ օդի պարունակությունը: Կան նաև դաշտային սարքեր, որոնցով հնարավոր է ստուգել գրունտի կրողունակությունը և այլն։
Հակոբ Արշակյանն ընդգծել է սարքավորումների գործարկման ընթացքում անվտանգության պահպանման և դրա ավելի բարձրացման անհրաժեշտությունը։
Նախարարը հանձնարարել է նաև ստեղծել տվյալների պահպանման էլեկտրոնային բազա:
Սարքավորումների մոնտաժման, տեղադրման աշխատանքներն ու լաբորատորիայի աշխատակիցների ուսուցումն իրականացրած մասնագետը փաստում է, որ սարքավորումների կիրառելիության հետ կապված որևէ խնդիր չի լինի, քանի որ շատ փորձառու մասնագետներ ունենք, որոնք ամբողջությամբ յուրացրել են նոր սարքավորումների գործածությունը և լիարժեք կարող են դրանք կիրառել իրենց ամենօրյա աշխատանքում։
Նախարար Հակոբ Արշակյանին է ներկայացվել նաև ռուս մասնագետների կողմից առաջարկվող նոր ճանապարհածածկ ստանալու փորձարկումների արդյունքները։
Նշվում է, որ այն թույլ կտա շատ որակյալ ու ավելի մատչելի ճանապարհներ կառուցել։
Նմուշները պատրաստում են՝ կիրառելով երկու մեթոդ։ Առաջինը՝ տարբեր աստիճանի խոնավություն ունեցող տեղական գրունտին ավելացվում են ցեմենտ, հատուկ նյութեր, ինչի արդյունքում առանց խճի և ասֆալտի օգտագործման ստացվում է բավական ամուր և դիմացկուն ճանապարհային ծածկույթ։
Հաջորդ մեթոդի դեպքում օգտագործված ասֆալտի փշրանքները որոշակի ջերմաստիճանում տաքացնելու և համապատասխան հավելանյութերի ավելացման արդյունքում նոր ասֆալտ է ստացվում, որի ինքնարժեքը մի քանի անգամ ավելի ցածր է, քան ներկայում կիրառվողը։ Մասնագետը փաստում է, որ այս տեխնոլոգիաները, եթե կիրառվեն ճանապարհաշինության մեջ, 30-70 տոկոս խնայողություն կգրանցվի։ Այսպես կարելի է թե՛ գյուղական նշանակության ճանապարհների, թե՛ միջպետական մայրուղիների նորոգումներ կատարել։
Նախարարին է ներկայացվել նաև սարքավորումների կիրառելիության հետ կապված այլ մանրամասներ, նշվել է, որ նորագույն այս սարքավորումների կիրառմամբ զգալիորեն կպակասի փորձարկումների արդյունքների վրա մարդկային գործոնի ազդեցությունը։
Հատկանշական է, որ գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախարարության «Հայաաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը մինչ այս արդեն ձեռք էր բերել նաև ճանապարհների հարթությունը չափող ժամանակակից սարքավորումներ և ճանապարհների ինտենսիվության հաշվիչներ:
17:29 02.08.2025
Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքումՀնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...