16:47 25.03.2019
Որոշ ժամանակ առաջ Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնեց, որ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն սպառնացել է իրեն և իր ընտանիքին:
Այսօր, կառավարության նիստից հետո, լրագրողները կատարվածի առնչությամբ հարցեր են ուղղել ոստիկանապետին.
«Ես ինքս հրավիրել եմ իրեն, զրուցել եմ հետը, ինքը, կարծեմ իր ֆեյսբուքյան էջում տարածել է, որ ոստիկանապետից սպառնալիք չի եղել: Ես այդպես եմ հասկացել, որևէ մեկն իրեն չի սպառնացել, այստեղ գտնվողներից շատերդ ինձ զանգահարում եք, ես ինքս եմ ձեզ զանգահարում և կարծում եմ` դրա մեջ որևէ սպառնալիք չկա»,- ասել է ոստիկանապետը:
Հարցին` ո՞րն էր խնդիրը, ոստիկանապետը պատասխանել է.
«Խնդիրը նրանումն էր, որ կան ֆեյսբուքյան օգտատերեր, իր հոդվածների տակ մեկնաբանություններ էին գրում: Բայց, ամեն դեպքում, անկեղծ ասած, այդ մեկնաբանությունների մեջ էլ չկար սպառնալիք: Այսինքն՝ կյանքին, առողջությանն, անձի դեմ ուղղված սպառնալիքներ չկան: Ես ամեն դեպքում հանձնարարել եմ ճշտել»:
Լրագրողները դարձյալ փորձել են հստակեցնել, թե Վալերիյ Օսիպյանն ի՞նչ նպատակով է զանգահարել Բորիս Մուրազիին.
«Ճշտումներ էի իրականացնում, ես շատ լրագրողների եմ զանգում, լրագրողներն էլ ինձ են զանգում: Ձեր մասնագիտությունը շատ կարևոր է, դուք շատ կարևոր, առանցքային դերակատարություն եք ունենում ՀՀ-ում: Ես ինքս շատ եմ գնահատում ձեզ: Դուք կոնկրետ մեզ՝ ոստիկաններիս շատ եք օգնում, մենք շատ ենք գնահատում ձեր աշխատանքը, բայց ձեզ խնդրում եմ, որպեսզի չճշտված տեղեկություններ չճշտված աղբյուրից չտարածել, որովհետև նմանատիպ տեղեկությունները խանգարում են ոստիկանությանը»,- ասել է Օսիպյանը՝ հավելելով, որ գուցե վաղը մեկ այլ լրագրող մի այնպիսի հոդված տեղադրի, որի արդյունքում ոստիկանապետը զանգահարի ու ասի, որ իրականությանը չի համապատասխանում, ինչո՞ւ են տեղադրել:
Ըստ Օսիպյանի՝ ինքն ընդամենը հարցրել է ու հանգիստ տոնով: Որևէ սպառնալիք չի եղել: Իսկ զանգի պատճառը եղել է այն հոդվածը, ըստ որի՝ Նարեկ Սարգսյանը զանգահարել է ոստիկանապետին.
«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ Նարեկ Սարգսյանը կամ որևէ մեկն ինձ չի զանգահարել: Եթե դա ապացուցվի, ես պատրաստ եմ հրաժարվել իմ ներկայիս պաշտոնից»,- եզրափակել է ՀՀ ոստիկանապետը:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...