17:32 25.03.2019
Այսօր, երբ կառավարությունում արտահերթ նիստ էր հրավիրված, գործադիրի շենքի մոտ էին հավաքվել Արմավիր-Երևան երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության վարորդներն ու հիմնադիր տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը: Նրանք իրենց հետ կառավարության մոտ էին բերել նաև ընկերության ավտոմեքենաները, որոնք կայանել էին շենքի կայանատեղում` զբաղեցնելով ողջ կայանատեղին:
«Շուրջ մեկ տարի է՝ իմ հիմնարկը չի աշխատում: Պատճառն անօրինականությունն է, անօրինական 7 հատ գիծ են մտցրել էս գծի մեջ՝ Արմավիր-Երևանի, որի իրավունքը չունեն: Նախկին նախարարներ են, թե ովքեր են, չգիտեմ: Վաճառել են, նվեր են տվել: Մի երկուսը գիտենք, որ նվիրել են, մնացածը վաճառել են, որ աշխատեն կոնկրետ Արմավիր- Երևան ուղղությամբ, ու աշխատում են առ այսօր մարդիկ՝ սպիտակ համարներով, ու ոչ ոք չի ուզում դա տեսնել, վերացնել»,- ասաց Շուշանիկ Խաչատրյանը:
Խաչատրյանն ասել է, որ խնդրի մասին բազմիցս է դիմել պետական ատյաններին: 26 նոր մեքենաներն իր ընկերությունը սեպտեմբերին է ներկրել Հայաստան: Սեպտեմբերին տեղեկանք չի տրամադրվել, ըստ որի՝ հնարավոր է դեղին պետհամարանիշներ ձեռք բերել և ուղևորափոխադրումներ կատարել: Տեղեկանքը տրամադրվել է հոկտեմբերի 5-ին:
Հարցին` կա՞ արդյոք սակագնի տարբերություն իրենց մյուս փոխադրողների փոխադրումների միջև, այսպիսի պատասխան է տվել.
«Մենք տենդերը շահել ենք 500 դրամով: Մյուսներն աշխատում են 400 դրամով, մենք էլ ենք աշխատել 400-ով, բայց քանի որ էս մեքենաները դիզվառելիքով են, ավելի թանկ է, ծախսը շատ-շատ է: «Սպրինտերները» հիմա աշխատում են 500 դրամով, գազով մեքենաները՝ միկրոավտոբուսները, 400 դրամով»,- հավելել է ուղևորափոխադրող ընկերության հիմնադիր տնօրենը:
Ըստ Շուշանիկ Խաչատրյանի՝ ընկերությունն ունի ունեն 20 ավտոբուս և 6 միկրոավտոբուս, հարկ եղած դեպքում կարող են թիվն ավելացնել, մեքենաները խնդիր չունեն: Ինչ վերաբերում է այն հարցին, թե երբ ակցիան կավարտեն ու որոնք են պահանջները, ասաց, որ մեքենաները կառավարության մոտ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ անօրինական գծերը կլինեն:
«Մենք մնալու ենք այնքան ժամանակ, քանի դեռ այդ հարցի լուծումը չեն տվել, հիմնարկն արդեն կործանվել է, պարտքեր են կուտակվել բանկին, հարկեր, տուրքեր»,- ասել է Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստից հետո լրագրողները խնդրի վերաբերյալ հարցեր են ուղղել ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանին.
«Բավականին լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել սպիտակ համարանիշներով աշխատանք իրականացնող մեքենաների ուղղությամբ: Տուգանքներ են գրվել բազմիցս, այնուամենայնիվ, խնդիրը դեռևս առկա է, բայց խնդիրների մեծ մասը չեզոքացվել է: Ե՛վ ՊԵԿ-ը, և՛ ոստիկանությունը, և՛ տեսչական մարմինն ակտիվորեն մեզ հետ համագործակցում են, որ խնդիրը շուտափույթ լուծում ստանա»,- Երևան-Արմավիր երթուղայինի վարորդների բողոքին անդրադառնալով` ասել է Արշակյանը:
Նախարարը նշել է, որ տվյալ պահին խնդիրն այն է, որ 8 տեղանոց տաքսիներն ուղևորափոխադրումներ են իրականացնում:
15:59 30.04.2025
Երևանի 4 համայնքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 23-29-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ ապրիլի 25-ին, 27-ին և 28-ին, ◾️ Շենգավիթում՝ ապրիլի 26-ին և 28-ին, ◾️ Նոր Նորքում՝ ապրիլի 26-ին և 28-ին, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ ◾️ Նոր Նորքում՝ ապրիլի […] ...
15:57 30.04.2025
Զննությամբ հայտնաբերվել են թմրանյութ և ինքնաձիգի փամփուշտներ. նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Ուշի բնակավայրի 53-ամյա բնակիչը աճեցնում է կանեփ և անձնական օգտագործման համար պատրաստում թմրամիջոց: 53-ամյա տղամարդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է զգալի չափի մարիխուանայի նմանվող զանգված: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում […] ...
15:53 30.04.2025
Դեմբելեն կրկնել է Մբապեի ցուցանիշըՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում գրավելով Լոնդոնի «Արսենալի» դարպասը կրկնել է Կիլիան Մբապեի ցուցանիշը, հայտնում է Squawka-ն։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում գոլային 11 գործողություն ունի (8 գոլ, 3 արդյունավետ փոխանցում)։ Դա ՊՍԺ-ի պատմության լավագույն ցուցանիշն է ակումբային գլխավոր եվրագավաթի մեկ մրցաշրջանում։ 2020/21 մրցաշրջանում փարիզյան ակումբի նախկին հարձակվող Մբապեն նույն […] ...
15:50 30.04.2025
Հանձնաժողովը քննարկել ու մերժել է հարկային փոփոխությունների չեղարկմանը վերաբերող կոլեկտիվ հանրագրով ներկայացված առաջարկություններըԱզգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ի նիստում քննարկել է ««ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից կոլեկտիվ հանրագրով ներկայացված՝ «ՀՀ ԱԺ-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ 340-Ն եւ 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-285-Ն օրենքներն ուժը կորցրած ճանաչելու, […] ...
15:44 30.04.2025
Հռոմում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին2025թ. ապրիլի 29-ին Հռոմի Հայերի ցեղասպանության այգում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Միջոցառումը մեկնարկեց հայ համայնքի ներկայացուցիչ Ռոբերտ Աթարյանի բացման խոսքով: Իր խոսքում դեսպան Վլադիմիր Կարապետյանը մասնավորապես նշեց ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ հանցագործությունների անպատժելիության հետևանքների մասին, խոսեց հայ մշակութային ժառանգության խեղաթյուրման և պատմության վերագրման, կեղծ խոսույթներ առաջ տանելու փորձերի մասին: Ելույթներով […] ...
15:40 30.04.2025
Պետք է հրաշք գործենք Փարիզում․ Արտետա«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ամփոփել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ՊՍԺ-ի հետ դիմակայության առաջին խաղը, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն: «Այս խաղում որոշիչ դարձան դետալները: Գոլը չարձանագրվեց միլիմետրանոց խաղից դուրս վիճակի պատճառով, Մարտինելին մեն-մենակ հայտնվեց ու չգրավեց դարպասը, Լեանդրո Տրոսարը նույն իրավիճակում նույնպես վրիպեց: Կիսաեզրափակչում այսպիսի պահերը ճակատագրական են: Եզրափակիչ դուրս գալու համար հարկավոր է հրաշք […] ...