Երևանցիներն այլևս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ. Հայկ Մարությանը` «Սանիթեքին» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Երևանցիներն այլևս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ. Հայկ Մարությանը` «Սանիթեքին»

18:03 25.03.2019

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի բնակիչներին՝ համապետական շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցության համար:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Անդրադառնալով մայրաքաղաքում աղբահանության կազմակերպմանը՝ քաղաքապետ Մարությանն իր դժգոհությունն է հայտնել «Սանիթեք» ընկերության աշխատանքից և ընդգծել, որ քաղաքային իշխանություններն այլևս չեն հանդուրժելու նման որակի աշխատանք:

«Կա՛մ սանմաքրումն իրականացնում եք պատշաճ որակով, կա՛մ գործընթացը քաղաքը վերցնում է իր վրա: Այդ հարցը պետք է որոշվի, այլևս այսպես հնարավոր չէ: Եվ, եթե դուք պահում եք գործընթացը ձեզ, ուրեմն լինելու է շատ ուժեղ հսկողություն, և տույժեր ու տուգանքներ: Մենք ինչ-որ ժամանակահատված աշխատեցինք, քաղաքային իշխանություններն արեցին ամեն ինչ, որպեսզի «Սանիթեք» ընկերությունը մի քիչ ուշքի գա: Ընկերությունը կամ վերցնում է պատասխանատվությունը և պատշաճ կազմակերպում է աշխատանքները, կամ տալիս է քաղաքային իշխանություններին, որպեսզի քաղաքը մաքուր լինի: Երևանցիներն այլևս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ»,- ընդգծել է քաղաքապետը:

Մայրաքաղաքում շարունակվում է անձրևատարների մաքրումը: «Սանիթեք» և «Վեոլիա Ջուր» ընկերություններին հանձնարարվել է աշխատանքներն իրականացնել համակարգված, որպեսզի աղբի կուտակումներ փողոցներում չլինեն:

«Անձրևների սեզոնը սկսվելու է, և ես չեմ ուզում, որ փողոցները լցված լինեն ջրով: Եթե, իհարկե, այնքան հորդ անձրև չլինի, որ համակարգը ի վիճակի չլինի ջուրը տանել: Դա օբյեկտիվ պատճառ է, բայց սուբյեկտիվ պատճառները պետք է բացառենք»,- նշել է քաղաքապետը:

Կարևորելով շինհրապարակների պատշաճ կազմակերպումը՝ քաղաքապետ Մարությանը հանձնարարել է ստուգայցեր իրականացնել բոլոր շինհրապարակներում և քայլեր ձեռնարկել դրանց կարգի բերելու ու անվտանգության կանոնների պահպանման համար:
Հասարակական տրանսպորտի վարորդների՝ կանոնները չպահպանելու, ղեկին ծխելու և հեռախոսով խոսելու ահազանգերի առնչությամբ հանձնարարվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացնել հսկողությունը:

«Ես շատ հարգանքով եմ վերաբերվում հասարակական տրանսպորտի բոլոր վարորդներին, բացի այն մարդկանցից, ովքեր իրենց թույլ են տալիս մեքենան վարելու ընթացքում ծխել, խոսել հեռախոսով կամ վատ կերպով վերաբերվել քաղաքացիներին»,- նշել է քաղաքապետը:

«Շտապբուժօգնություն» ընկերությանը հանձնարարվել է խստիվ պահպանել կանչերի դեպքում մեքենաների լուսային և ձայնային ազդանշանները միացրած լինելու պահանջը։ Այս կերպ երթևեկության այլ մասնակիցների համար առավել հեշտ է լինում նկատել և զիջել մեքենաներին:

«Երբ լսում եք ազդանշանը, խնդրում եմ ուշադիր եղեք և ճանապարհ տվեք: Սա շատ կարևոր է: Մարդիկ շտապում են մեր քաղաքացիներից մեկի կյանքը փրկելու»,- նշել է Հայկ Մարությանը:

Խոսելով գնումների մրցութային գործընթացի մասին՝ Հայկ Մարությանն ընդգծել է, որ քաղաքապետարանը հետևողական է լինելու մրցույթում շահած բոլոր ընկերությունների կատարած աշխատանքի որակի հարցում:

«Մենք պահանջելու ենք ամեն կետը, որը պայմանագրում նշված է: Հին պրակտիկան չի լինելու: Ստուգելու ենք որակը, եթե չհամապատասխանեց, ուրեմն դուք դուրս եք մնալու գործընթացից, և, բնականաբար, տույժեր ու տուգանքներ են լինելու: Նախ, մենք անորակ արտադրանք չենք կարող տալ մեր քաղաքացիներին, երկրորդ՝ քաղաքապետարանին այլևս չի ստացվելու խաբել կամ այլ ճանապարհներով գնալ, որ աչք փակվի»,- ընդգծել է քաղաքապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP