12:13 26.03.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Այս մասին ասված է նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ:
«Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը»,- ասվում է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը մեկ անգամ արդեն առաջադրվել է նախագահի կողմից և քվեարկության դրվել հոկտեմբերի 23-ի նիստում, սակայն քվորում չի ապահովվել:
Թեմայի վերաբերյալ այսօր ԱԺ-ում լրագրողները հարցեր են ուղղել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին.
«Սահմանադրությամբ նախագահն ինքը կարող է որոշում ընդունել, թե ում է նախընտրում, որ լինի ՍԴ անդամ: Այստեղ ես չեմ կարող որևէ բան ասել, բայց մի քիչ անարդարության զգացման ինչ-որ երևույթ կա, այնուամենայնիվ, մթնոլորտում: Որովհետև նախկինում, երբ առաջադրվել էր Վահե Գրիգորյանի թեկնածությունը, ընդամենը քվորում չլինելու հետևանքով է, որ տվյալ անձը չի անցել, հետևաբար նախագահի կամքն արտահայտվել է, ԱԺ-ն էդ հարցին չի պատասխանել քվորումի բացակայությամբ: Այսինքն՝ որևէ օրենք չպետք է փոփոխել, և ՀՀ նախագահն իրավունք ուներ ևս մեկ անգամ նույն թեկնածությունը պնդեր՝ պայմանավորված նրանով, որ այս անգամ անպայման քվորում կլիներ, և ԱԺ-ն իր կամքը կարտահայտեր տվյալ թեկնածուի վերաբերյալ»:
Հարցին` «Իմ քայլը» խմբակցությունը կողմնորոշվե՞լ է, թե ինչպես է քվեարկելու Գոռ Հովհաննիսյանի պարագայում:
«Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, խմբակցության ներքին համոզմունքի մասին դժվար կարողանամ ասել, որովհետև դա պատգամավորների ներքին համոզմունքն է լինելու: Եվ, եթե չեմ սխալվում, հարցն ամսի 16-ին է դրված քննարկման: Չեմ կարծում, որ այդ հարցում ինչ-որ մեկը ինչ-որ մեկին պետք է բան ասի: Ես շատ լավ ճանաչում եմ Գոռին, և Վահեին եմ լավ ճանաչում, և երկուսի գիտելիքներն էլ շատ բարձր եմ գնահատում: Ինձ թվում է և՛ ձեր մոտ, և՛ իմ մոտ կա հարց՝ եթե ՀՀ նախագահն առաջադրում է որևէ թեկնածու և քվորումի բացակայության պայմաններում էդ թեկնածուի հարցը չի քննարկվում, հետևաբար իրավական տեսակետից ի՞նչ պետք է դրան հաջորդի», – ասել է Բաղդասարյանը:
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...
13:35 02.08.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...