20:19 26.03.2019
Առողջապահության նախարարությունը մինչ այս պահն արել է ամեն հնարավոր բան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այսօր Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով հեղափոխության օրերին վնասվածք ստացած Զավեն Գրիգորյանին, նշել է, թե վերջինս «դիմել է իշխանության բոլոր կառույցներին և ըստ էության, որևէ տեղից արձագանք չի ստացել»։
Տիկին Զոհրաբյանին ուզում եմ հայտնել, որ Զավեն Գրիգորյանի առողջական վիճակով զբաղվել և ներգրավված եմ եղել անձամբ՝ սկսած դեռ մայիսից։ Ուզում եմ նշել նաև, որ անձամբ կապի մեջ եմ եղել նրա փաստաբան Տիգրան Եգորյանի հետ։
Իմ առաջին հրամանով՝ պետպատվերի շրջանակներում անվճար կազմակերպվել է նրա ոտքի վիրահատությունը։
Ուզում եմ հայտնել նաև, որ վերջինիս սուր լեյկոզ հիվանդությունը որևէ կապ չունի հեղափոխության և տրավմայի հետ՝ չնայած, որ այդ հարցով ևս զբաղվել և զբաղվում ենք։
Մարտի 15-ին ստորագրածս հրամանով նրա համար կազմակերպվել է առողջական վիճակի գնահատման մասնագիտական կոնսիլիում։
Վերջին օրերին մշտական կապի մեջ ենք եղել նրա փաստաբանի հետ՝ նա մոտ երեք հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ կախված տարբեր հանգամանքներից՝ չի մնացել։
Այժմ Զավեն Գրիիգորյանը գտնվում է Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, որտեղ հավուր պատշաճի բժշկական օգնություն է ցուցաբերվում՝ տնօրեն Սամվել Դանիելյանի անմիջական վերահսկողությամբ։
Իհարկե շինարարական պայմանագրերի մասով Առողջապահության նախարարությունը որևէ բան անել չի կարող, բայց ինչ վերաբերում է առողջությանը՝ մինչ այս պահն արել ենք ամեն հնարավոր բան»,- գրել է Արսեն Թորոսյանը և կից հրապարակել է հրամանները:
https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/897208937132039?__xts__[0]=68.ARAS8OEhsirqRBbNzNn66sTNxVhhiDZVk_0ZiAWOoo_n89qrfmv4jO18BeD6ozVGmY5GYGW_UAETd7bsWRQzAC8sIy1tmv8-6rCuqbpThQ20bcJAsKNXslw4mJiOKrA9JSCJExfzbZajOjgIUl3bJq35W8E8ufXqb-6JpVAU7X7YXj23_4LMN5s2axmfWPhl6yohFj3IAtq-SnJLqqe2S-lE0WwKUjcslKhwhiQUg7GPA-30-FcXlJNFz89hNfldzfAsAVwPMeXFvXXDSBSjg2HQJTqKeVjZUh24j92Uvoe4TiTtpN4__xs8BfCwy1rpfSKNBHovWqE96Ct0_j2I9cw&__tn__=-R
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...