13:28 27.03.2019
Հայաստանում է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասկիեն: Այսօր նա խորհրդարանում զեկույցով հանդես եկավ:
«18 տարի առաջ Հայաստանի անդամակցությունը ԵԽ-ին շատ կարևոր մի փուլ էր ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման համար, ինչպես նաև մեծ օժանդակություն բազմաթիվ ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ՝ սահմանադրական, արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմների ստեղծման, կոռուպցիայի դեմ պայքարի, տեղական ժողովրդավարության ամրապնդման ու շատ այլ ոլորտներում»,- ասաց նա:
ԵԽԽՎ նախագահը նշեց, որ Հայաստանում նաև ԵԽ օժանդակությամբ տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներին հետևել են ամենայն ուշադրությամբ: Նա հիշեցրեց՝ 2017-ին բախտ է ունեցել խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը ղեկավարել: Նա շնորհավորեց հայ ժողովրդին և նրա քաղաքական հատվածին, որ կարողացել են նոր սահմանադրական մեխանիզմներն օգտագործել քաղաքական համակարգի անցման այս ժամանակաշրջանում, շեշտեց, որ դա եղել է խաղաղ, օրինական ու ժողովրդավարական ձևով, ինչը վկայում է ժողովրդավարական հաստատությունների ամրության և բոլոր կուսակցությունների, քաղաքական գործիչների հասունության մասին:
Մորի-Պասկիեն կարևորեց կառուցողական երկխոսությունը քաղաքական ուժերի միջև և քաղհասարակության հետ:
Ի թիվս այլ հարցերի, ԵԽԽՎ նախագահը խոսեց մի շարք երկրներում խոսքի ազատության, հավաքների ազատության, ազգայնականության ու պոպուլիզմի աճի ու իրավական պետության նկատմամբ եղած սպառնալիքների մասին:
«Դժբախտաբար մեր սերտ միությունն այսօր վտանգված է զանազան քաղաքական բաժանումների նախկին և ավելի նոր կոնֆլիկտների պատճառով, նաև զանազան գլոբալ մարտահրավերների նկատմամբ համերաշխության պատճառով, ինչպիսիք են միգրացիան, փախստականների խնդիրը, նաև տևական կայուն զարգացման խնդիրները, ես վստահ եմ, որ մենք ի վիճակի ենք ընդունելու այդ մարտահրավերները, քանի որ մեզ միավորողը շատ ավելի ուժեղ է, քան բաժանումները»,- ասաց ԵԽԽՎ նախագահը՝ կարևորելով ուժերի կենտրոնացումը հիմնարար արժեքների վրա, այն է՝ խաղաղություն, արժանապատվություն, ժողովրդավարություն և իրավական պետություն:
Նա ուշադրություն հրավիրեց իր համար քաղաքական առաջնահերթություն հանդիսացող մի թեմայի՝ գենդերային հավասարության վրա, նշեց, որ բազմաթիվ խոչընդոտներ կան՝ թե՛ տնտեսական, իրավական և թե՛ խոչընդոտներ, որոնք կարծրատիպերի վրա են հիմնված: ԵԽԽՎ նախագահի խոսքով՝ դրանք դժվար է հաղթահարել, որովհետև հաճախ դրանք ամրապնդում ենք մեր գործունեությամբ, առանց նույնիսկ դա գիտակցելու:
Խոսելով կանանց նկատմամբ բռնությունների մասին՝ նա նշեց, որ դա գոյություն ունեցող կարծրատիպերի ու խտրականության հետևանքն է, նաև անդրադարձավ ազգային խորհրդարաններում կանանց ներգրավվածության հարցին: ԵԽԽՎ նախագահը նշեց, որ լուծումը հետևյալն է՝ հստակ իրավական շրջանակներ ստեղծել, որն արգելում է ցանկացած խտրականություն, նաև պարտադրում է դրական գործողություններ՝ ամրապնդելու համար իրավական հավասարությունը, նաև պետք է փոխել մարդկանց մտածելակերպը, վերացնել տաբուները և դադարել լռել այս հարցերի վերաբերյալ: Նա նաև հայտնեց, որ «#Ոչիմխորհրդարանում» հեշթեգով պայքար են սկսել այս ուղղությամբ, «ոչ» են ասում յուրաքանչյուր սպառնալիքի, սեքսիստական բնույթի վարվելակերպի, ոտնձգության ու բռնությանը, կոչ են անում փշրել լռության պատերը, վերացնել անտարբերությունը, խթանել իրավահավասարությունը:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց.
«Մենք ևս կարևորում ենք ԵԽ հետ ՀՀ համագործակցությունը, մենք վճռական ենք ժողովրդավար բարեփոխումներ իրականացնելու գործում, ունենք դրանց սեփական օրակարգը, որը համառորեն առաջ ենք տանելու, մենք հաստատակամ ենք նաև մեր հասարակությունից բռնությունն արմատախիլ անելու գործում, ինչպես նաև կարևորում ենք Ձեր մատնանշած քաղաքական երկխոսությունը մեր ընդդիմադիր գործընկերների հետ, թեպետ այս վերջին կետում պարոն Սերգեյ Բագրատյանը Ձեզ հետ չէր համաձայնի»:
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...
13:35 02.08.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...