13:41 28.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը Փաշինյան-Ալիև հանդիպումից ակնկալիքներ չունի: Մարտի 28-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Միքայելյանը նշեց՝ դա հանդիպում է, որը պետք է կայանա:
«Նորմալ եմ համարում, առանց հանդիպումների չի լինում»,- ասաց նա:
SHANTNEWS.am-ի հարցին՝ պատերազմի վտանգ տեսնո՞ւմ է, պատգամավորը պատասխանեց.
«Ես պատերազմի վտանգ ամեն ժամ զգում եմ, 18 տարի առաջ էլ եմ ասել, միշտ պիտի պատրաստ լինենք պատերազմի, ես չեմ ասում, որ պատերազմ կլինի, բայց որ պետք է պատրաստ լինենք, դա փաստ է: Եթե թշնամին միլիարդների զենք-զինատեսակներ ունի, այդ զենքը մի օր պիտի կրակի, չէ՞, էլ ինչի՞ համար է հավաքում: Մենք պիտի պատրաստ լինենք»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից բարձրաձայնված «տարածքների վերադարձ»-ին արձագանքելով՝ Միքայելյանը նշեց.
«Մինսկի խումբը հազար տարի նման բան է խոսում, մենք պիտի ուժեղ լինենք, որ հաշվի նստեն մեզ հետ»:
Պատգամավորն արձագանքեց նաև փոխզիջումների մասին խոսակցություններին, ասաց՝ փոխզիջումից շատ վաղ է խոսել:
«Ի՞նչ փոխզիջում: Էդ ադրբեջանցիք եկել, բանակցե՞լ են, որ մտածենք: Ի՞նչ փոխզիջում, ինչը ինչի դիմաց, որևէ նման քննարկում եղե՞լ է: Ընդդիմադիր ուժերը կամ ուրիշներ դիվիդենդ շահելու համար են ասում»,- ասաց նա՝ նշելով, որ ադրբեջանցիները հիմա հայության համախմբվածությունից են վախենում:
Միքայելյանը նշեց՝ պատերազմը մեզանից մի քայլ ետ է մղվել այս համախմբվածության արդյունքում: Միքայելյանը նաև նախազգուշացմամբ դիմեց ադրբեջանցիներին.
«Թող ադրբեջանցին իմանա՝ որ հանկարծ նման ոտնձգություն լինի, մինչև Բաքու քայլելու ենք, հայ զինվորը քայլելու է: Քառօրյա պատերազմը ցույց տվեց, թե էդ երիտասարդ տղաները ոնց կարողացան դիմակայել հզոր զինտեխնիկային»:
17:54 01.05.2025
Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները շարունակվում են. Մայք Ուոլց17:54 01.05.2025
Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները շարունակվում են. Մայք ՈւոլցՈւկրաինական կարգավորման շուրջ ԱՄՆ-Ռուսաստան բանակցային գործընթացն առաջընթաց է ապրում, Վաշինգտոնը կարծում է, որ համաձայնությունը դեռ հնարավոր է։ Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Գործընթացը առաջ է գնում: Երբեմն այն արտահայտվում է վերելքներով և վայրէջքներով»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ վարչակազմը վերանայում է […] ...
17:44 01.05.2025
Մայիսի 3-ին նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը կարող է չկայանալ. AxiosՄայիսի 3-ին Հռոմում նախատեսված Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ամերիկա-իրանական խորհրդակցությունների հերթական փուլը կարող է հետաձգվել։ Այս մասին հայտնում է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ «ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը, որը պետք է կայանար այս շաբաթ օրը՝ Հռոմում, հավանաբար կհետաձգվի մինչև հաջորդ շաբաթ», – գրել է Ռավիդը X-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: ...
17:33 01.05.2025
ՌԴ դեսպանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզումՀայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսեյ Տիտովի և «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցիչների ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ։ Ինչպես հայտնում են դեսպանատնից, Վանաձորում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և ՌԴ դեսպանի միջև քննարկվել են Ռուսաստանի Դաշնության տարբեր սուբյեկտների հետ մարզի միջև տնտեսական համագործակցության խորացման հարցեր։ Քննարկման առանցքում […] ...
17:22 01.05.2025
Մայիսի 3-ին մայրաքաղաքում շաբաթօրյակ կանցկացվիՄայիսի 3-ին մայրաքաղաք Երևանում շաբաթօրյակ կանցկացվի: «Սիրելի՛ երևանցիներ, շաբաթ օրը՝ մայիսի 3-ին, եկեք մասնակցենք համաքաղաքային շաբաթօրյակին՝ միասին մաքրելով մեր քաղաքը։ Շաբաթօրյակը կմեկնարկի առավոտյան ժամը 10:00-ին և կանցկացվի Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում»,-ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունում: ...
17:11 01.05.2025
Կոտայքի մարզում բախվել են «Tesla»-ն և «Hyundai»-նԱյսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ Աբովյան քաղաքի մուտքի մոտ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 55-ամյա Անդրանիկ Թ․-ի վարած «Tesla» և 48-ամյա Արթուր Ս․-ի վարած «Hyundai» մանիշների ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են […] ...
17:00 01.05.2025
Իսրայելը պատրաստ է վճռական հարված հասցնել ՀԱՄԱՍ-ին. գլխավոր շտաբի պետԻսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է, որ զինվորականները պատրաստ են մոտ ապագայում ջախջախիչ հարված հասցնել Գազայի հատվածում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը։ «ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները դեռ պատանդ են պահում մեր 59 եղբայրներին ու քույրերին, Իսրայելի պաշտպանության ուժերը պատրաստ են արմատականներին վճռական հարված հասցնել։ Մենք կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր ուժերը, կմեծացնենք գործողությունների տեմպերը […] ...