Կենսաթոշակների նվազագույն շեմը կբարձրացվի. Բաբկեն Թունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Կենսաթոշակների նվազագույն շեմը կբարձրացվի. Բաբկեն Թունյան

14:12 28.03.2019

ԱԺ-ում շարունակվող՝ կառավարության ծրագրի և ընթացքի մասին զեկույցի քննարկումների շրջանակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանն անդրադարձել է կենսաթոշակների թեմային:

Հիշեցնենք, որ այս թեման օրեր առաջ ևս քննարկումների առարկա էր դարձել թե՛ խորհրդարանում, և թե՛ սոցցանցերում:

«Խոսքը վերաբերում է ոչ թե 18 հազարից մինչև 25 հազար, այլ 16 հազարից մինչև 25 հազ. դրամ բարձրացնելուն, այսինքն` ովքեր դրանց ցածր էին ստանում, բերում, հավասարեցնում են նվազագույն թոշակը այդ շեմին: Խոսքը վերաբերում է 81 հազար մարդու մոտավորապես, որոնցից մոտավորապես 17 հազարը թոշակառու է, մոտ 4 հազարը` զինվորական թոշակառու և 60 հազարը` ծերության նպաստ ստացողներ»,- մանրամասնել է նա:

Նախատեսվող նոր փոփոխությունների ընդհանուր ծախսը բյուջեի վրա 7 մլրդ դրամ է արժենալու (6.8 մլրդ դրամ-խմբ.):
Բաբկեն Թունյանը հայտարարել է, որ թոշակների՝ նախատեսվածից ավել բարձրացնելու համար ֆինանսական ռեսուրսները դեռևս չեն բավարարում:

«Բայց դա չի նշանակում, որ սրանով պետք է սահմանափակվել ու ինչպես նախորդ անգամ նշել էի, պետք է ձգտել հիմնական կենսաթոշակը բարձրացնել ու, ըստ այդմ, արդեն համապատասխանաբար մնացած թոշակները, որպեսզի այդ ստաժի առումով բալանսը չխախտվի: Ովքեր շատ են աշխատում՝ այսպես չլինի, որ քիչ աշխատողների հետ նույն չափի թոշակ ստանան»,- ասել է նա:

Բանախոսը խոսել է նաև պետական պարտքի մասին՝ ասելով, որ դրա մեծությունից վախենալու փոխարեն ավելի կարևոր է դրա ներգրավմամբ որևէ արդյունք արձանագրելը:

«2018 թվականի վերջի դրությամբ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է մոտավորապես 51.4 տոկոս: Այսինքն` մենք թույլատրելի շեմից՝ 60 տոկոսից դեռ ահագին ցածր ենք գտնվում: Այս առումով դեռևս ռեսուրս ունենք, բայց համոզված եմ, որ անգամ 60 տոկոսը, եթե գերազանցելու լինենք, լավ ծրագրերի դեպքում կարելի է այդ օրենքը վերանայել»,- ասել է պատգամավորը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP