Շիրակի մարզի պոլիկլինիկաներում կարճատև ազդեցության՝ ակտրապիդ ինսուլինի պակաս կա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Շիրակի մարզի պոլիկլինիկաներում կարճատև ազդեցության՝ ակտրապիդ ինսուլինի պակաս կա

21:17 28.03.2019

Տիկին Նարինեն վեց ամիս է՝ դեղերի ցանկը փոխել է: Դեղահաբերի փոխարեն ինսուլին է ստանում: Ամեն օր նրան խիստ անհրաժեշտ են  ինսուլատարդ ու ակտրապիդ տեսակի դեղամիջոցները: Դրանցից որևէ մեկի բացակայությունը շաքարային դիաբետով հիվանդի համար վատ ազդեցություն կարող է ունենալ, անկախ նրանից․ թե ինչպիսի սննդակարգ է ընդունում: Տարեսկզբից կարճատև ազդեցության ինսուլինի տեսակն իրենց պոլիկլինիկայում չկա: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին ասել է շաքարային դիաբետով հիվանդ Նարինե Կիրակոսյանը:

Գյումրիի Իտալական պոլիկլինիկայում 1200 հիվանդից ակտրապիդ ստանում է 300-ը, այստեղ նախատեսված այս դեղամիջոցի չափաբաժինը սպառվել է մեկ ամիս առաջ: Պոլիկիլինիկայի բժիշկը վստահեցնում է` այս դեղամիջոցը հիվանդի համար նույն ազդեցությունն է ունենում, ինչ ակտրապիդը: Որոշ հիվանդների համար այն անփոխարինելի դեղամիջոց է, հրաժարվում են  փոխարինողից: Իսկ այդ տեսակի դեղամիջոցից կախյալների թիվը հաճախակի փոխվում է: Նեղ մասնագետը բացատրում է` ամեն ամիս դեղահաբից ինսուլինային ներարկումների անցնող հիվանդների թիվ է ավելանում:

Առողջապահության նախարարությունը եռամսյակը մեկ  հատկացնում  է դեղերի այնքան, որքան պահանջ ներկայացնում են մարզերի առողջապահական կենտրոնները: Նախարարությունից հայտնեցին, որ խնդիրը երկրորդ խմբաքանակի հետ է կապված ու ընդամենը 15 օր է, որ ուշացրել են: Հանրապետության գրեթե բոլոր պոլիկլինիկաներում առաջ եկած դեֆիցիտը ակտրապիդ տեսակի դեղորայքի  տեխնիկական պատճառներով է:

«Ակտրապիդի հետ կապված մեր պայմանագիրը, քանի որ անմիջապես գործարանի հետ է, ուղիղ արտադրողի հետ մենք մատակարարման հետ կապված խնդիրներ ունենք, բայց ընդհանրապես մենք ունեցել ենք ընդամենը 15 օրվա խնդիր, իսկ հիվանդները դեղերով ապահովված եղել են»,- SHANTNEWS.am -ի թղթակցին ասել է Առողջապահության նախարարության դեղորայքային և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը:

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը հաստատում է, որ  մարզի  պոլիկլինիկաներում հաճախ է լինում ինսուլինի տեսակների պակաս, իսկ խնդիրն էլ երբեմն բուժհաստատությունները կարգավորում են  իրար մեջ, մեկը լրացնում է պակասը մյուսի ունեցածի հաշվին: Շիրակի մարզում 35 երեխա և 812 մեծահասակ շաքարային դիաբետով հիվանդ կա, որոնց մեծ մասը  ինսուլինի այդ տեսակի ներարկումն են ստանում: Առողջապահության նախարարության պատասխանատուն մեր թղթակցին տեղեկացրեց, որ բավարար քանակության դեղորայք արդեն ներկրվել է: Շիրակի մարզի խմբաքանակը  կազմում է 1900 սրվակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

4 բրոնզե մեդալ՝ Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում

13:11 04.08.2025

4 բրոնզե մեդալ՝ Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում

ՀՀ դպրոցականները 4 բրոնզե մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Բոլիվիայի Սուկրե քաղաքում: Օլիմպիադային մասնակցել է 86 երկրի 334 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։ Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներ Ծովակ Եգորյանը (12-րդ դասարան), Մարտին Խաչատրյանը (12-րդ […] ...

Վանաձոր, Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 43-րդ կմ հատվածը այսօրվանից երթևեկության համար բաց կլինի նաև ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

13:00 04.08.2025

Վանաձոր, Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 43-րդ կմ հատվածը այսօրվանից երթևեկության համար բաց կլինի նաև ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Մ-6, Վանաձոր, Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի 43-րդ կմ հատվածը այսօրվանից երթևեկության համար բաց կլինի նաև ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում  է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Եղանակը՝ առաջիկա օրերին

12:50 04.08.2025

Եղանակը՝ առաջիկա օրերին

Երևանում օգոստոսի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 4-9-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ

12:37 04.08.2025

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Խ.-ն 2021 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ը մասնակցել է մի խումբ անձանց կողմից 2021 թվականի հոկտեմբերին ստեղծված և ղեկավարվող հանցավոր կազմակերպությանը: […] ...

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:25 04.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

12:15 04.08.2025

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...

BACK_TO_TOP