Կոլապսներ պետք չեն. կառավարությունն ԻՏՁՄ-ին և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին գումար հատկացրեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Կոլապսներ պետք չեն. կառավարությունն ԻՏՁՄ-ին և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին գումար հատկացրեց

13:02 29.03.2019

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված «1043 Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանում» ծրագրի «Աջակցություն Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացմանը» միջոցառման բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված 91¸460.0 հազար դրամ գումարից «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին առանց մրցույթի որպես դրամաշնորհ հատկացնել 19,774.0 հազար դրամ, իսկ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը»՝ 15,000.0 հազար դրամ:

Կառավարության որոշմամբ՝ ՀՀ 2019 թ. պետական բյուջեով նախատեսված «1043 Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանում» ծրագրի «Աջակցություն տեխնոլոգիական կենտրոնների գործունեությանը» միջոցառման բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված 149,595,4 հազար դրամը՝ առանց մրցույթի, որպես դրամաշնորհ կհատկացվի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին, իսկ ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված «1043 Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանում» ծրագրի «2019թ. տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպում» միջոցառման բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով նախատեսված 1,259,693.0 հազար դրամը՝ առանց մրցույթի որպես դրամաշնորհը՝ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը»:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց, որ իրենք ունեն մտահոգություններ, և դրանք հիմնականում ծրագրի իրականացման եղանակին են վերաբերում: Նա նշեց, որ համաշխարհային համաժողովի հետ կապված մտահոգություն չեն արտահայտել, դա մեկանգամյա մեծամասշտաբ միջոցառում է, իսկ մյուս դեպքում, կարծում են՝ հիմնավորումը պետք է լինի հստակ, նշվի, թե ինչով է գնահատվել այս հարցը որպես բացառիկ, քանի որ ծրագրի իրականացումը դժվար է գնահատել որպես բացառիկ:

«Մյուս կողմից հասկանալի չէ՝ ինչով ենք վստահ, որ մինչև տարեվերջ ունենալու ենք և հստակ իմանալու ենք, որ 2020 թ. կամ ԻՏՁՄ չի լինելու, կամ լինելու է հիմնադրամ, որտեղ պետությունը մասնակցություն չի ունենալու: Պետությունը հիմնադրամի գործունեության առաջին իսկ պահից մասնակցել է, այն ձևական կազմակերպաիրավական տեսակ է եղել, քանի որ կառավարության որոշմամբ է ստեղծվել»,- ասաց նա:

Նախագծի զեկուցող, ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանն արձագանքեց.

«Պարոն Ջանջուղազյան, երեք անգամ նույն բանն ասացիք, ասացի, որ համաձայն եմ, պետությունն՝ ի դեմս ֆինանսների նախարարության, արդեն գրություն է գրել, որ դուրս է գալիս իրենց կառավարման խորհրդից, տրանսպորտի նախարարությունը ևս դուրս է գալիս, ծրագիրը հետևյալն է, նախ այս պահին կազմավորման փուլում է, ունի հստակ տեսլական, ճանապարհային քարտեզը կազմավորման փուլում է, ժամանակ ունենանք, կներկայացնեմ կառավարության դատին: Այս բոլոր ծրագրերը նախարարության առաջնահերթության մեջ են մտնում, մենք այն ճանապարհով չենք կարող գնալ, որ այս ծրագրերը դադարեցնենք, մրցութային նոր փաթեթ ստեղծենք, որը մեկ կամ երկու ամիս կտևի, մասնագիտական խորը վերլուծություն է պետք: Այս ծրագրերը չենք ուզում ընդհատել, որ վնաս չհասցնենք, դրանով է պայմանավորված բացառիկությունը»:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ ծրագրի իրականացման քաղաքական պատասխանատվությունը դրված է հենց ՏԿՏՏ նախարարի վրա և փաստացի կարծում է՝ պետք է առաջնորդվել նաև այս մոտեցմամբ և վստահել Հակոբ Արշակյանին:

«Կոլապսներ պետք չեն, լուծումները որոշակի են և պարզ, այդ լուծումներին պետք է հանդարտ և հանգիստ ռիթմով գնալ»,- ասաց Ավինյանը:

Ջանջուղազյանն ընդգծեց, որ չէր ցանկանա՝ տպավորություն ստեղծվի, թե վստահության պակաս կա:

«Մեր մտահոգությունն ընդամենը մի հարցի հետ է՝ զուգահեռ միավորներո՞վ է կազմակերպվելու ծրագրի իրականացումը, հակառակ դեպքում ստացվում է՝ մենք լուծում ենք խնդիր՝ այս տարի իրականացնել ծրագիր այնպես, ինչպես նախկինում»,- ասաց նախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP