13:16 29.03.2019
Ինչպիսի՞ն են ընդդիմադիրների գնահատականներն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների բացակայության պատճառով նիստի հետաձգման հանգամանքին, ԱԺ միջանցքներում փորձել են պարզել լրագրողները: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն ասել է.
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը մասնակցեց, գրանցվեց, մնացածը պետք է ասեն այն պատգամավորները, ովքեր բացակայում են, բացակայության գնահատականը ո՞րն է: Որևէ մեկը չի կարող ասել, գոյություն ունի անմեղության կանխավարկած, չենք կարող մեղադրել մարդկանց՝ չիմանալով՝ ինչ պատճառով են բացակայում, գուցե այնպիսի պատճառ կար, որ բոլորս համարենք հարգելի»:
Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասել է. «Չեմ կարող գնահատական տալ, նպատակահարմար համարել կամ ոչ, որովհետև իրենց խմբակցության որոշումն է, ժամը 11-ին էր, կարող էին գալ, թե ինչու չեն եկել, հարցերի պատասխանները թող իրենք տան»:
ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը, որը մասնակցում էր պետաիրավական հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվում էր Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության կարգը և վիճահարույց էր «նոր» և «կրկին» եզրույթների հարցը, վստահ չէ, որ այս պատճառով է ստեղծվել այս իրավիճակը: Այսինքն՝ օրենքի նախագծում մնացել էր «նոր» եզրույթը, որին կողմ էին ընդդիմադիրները: Գնահատելով իրավիճակը՝ Պետրոսյանն ասաց.
«Վակուումը փաստորեն մնում է չփակված: Պետաիրավական հանձնաժողովում եղան տարաձայնություններ, տեղեկացա, որ կոնսենսուս եղել է այն առթիվ, որ նոր բառը պահպանվի, երեկ էլ եղավ քննարկում, որ նոր բառի հարցում տարակարծություններ եղան, բայց ինչի՞ չեն ներկայացել, պատճառը ո՞րն է, չեմ կարող պատասխանել, մեր ֆրակցիան ամբողջությամբ ներկա էր, մյուսների վարքագծի մասին չգիտեմ: Եթե ապրիլի 1-ի դրությամբ չստացվեց, մնում է իրավիճակը նույնը, չկարգավորված այս մասով, այսինքն՝ ՍԴ թափուր տեղը չի լրացվելու, ոչ միայն մեր աշխատանքը, այլև ամբողջ նիստը չի կայացել: Իսկ ճի՞շտ են արել, որ Արցախ են գնացել, թե՞ ոչ, ո՞նց կարող եմ էդ հարցին պատասխանել»:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...