Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցի տնօրենը կալանավորվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցի տնօրենը կալանավորվել է

18:31 30.03.2019

Շիրակի մարզի դատախազությունից ուղարկված «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի դիմումի հիման վրա Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով փաստաակն տվյալներ են ձեռք բերվել  դպրոցում մի քանի առարկաների՝  ֆիզիկա, հայոց լեզու, քիմիա և ֆիզկուլտուրա, չդաասավանդման, սակայն համապատասխան ուսուցիչների կողմից  աշխատավարձ ստանալու վերաբերյալ:

Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրայինկապերի բաժնից, դեպքի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:

Բացի վերոնշյալը Գյումրի քաղաքի մի բնակիչ հաղորդում է տվել նույն դպրոցում որպես ուսուցչուհի նշանակվելու նպատակով դպրոցի տնօրենի պահանջով և վերջինիս գործավարուհու միջոցով նրան կաշառք տալու և այդ ճանապարհով դպրոցում աշխատանքի անցելու մասին:

Նշված փաստերի առթիվ հարուցվել է ևս երկու քրեական գործ, որոնցից մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասի, մյուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Քրեական երեք գործերը միացվել են մեկ վարույթում, որի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել, այն մասին, որ դպրոցի տնօրենը, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, դպրոցի ֆոնդը համալրելու պատրվակով, դպրոցի ուսուցիչներից, աշակերտների ծնողներից չհիմնավորված տարբեր առիթներով, իսկ դպրոցի ուսուցիչներից՝ յուրաքանչյուր ամիս, իր գործավարուհու, գործով դեռևս չբացահայտված այլ աշխատակիցների օժանդակությամբ 2012-2018թթ. ընթացքում հավաքել է 1.000-ական ՀՀ դրամ գումար: 2017թ. հուլիսին դպրոցի 4-րդ դասարանի աշակերտների քննաշրջանը բարեհաջող անցկացնելու պատրվակով վերջիններիս ծնողներից ծնողկոմիտեի նախագահի միջոցով հավաքել է 2.000-ական ՀՀ դրամներ, 2012-2013թթ. ուսումնական տարուց սկսած՝ 9-րդ և 12-րդ դասարանի աշակերտների քննաշրջանը բարեհաջող անցկացնելու պատրվակով վերջիններիս ծնողներից տվյալ դասարանների դասղեկների միջոցով հավաքել է 12.000-ական ՀՀ դրամներ, 2011-2012թթ. ուսումնական տարուց սկսած՝ կազմակերպության բոլոր ուսուցիչներից, դասարանների թերծանրաբեռնվածության, դասարանները չմիացնելու և դասաժամերը չկորցնելու պատրվակով մեթոդմիավորման 4 անդամների ու մեկ այլ աշխատակցի միջոցով հավաքել է 1.000-ական ՀՀ դրամներ: Իսկ 2015-2016 թվականների ընթացքում տնօրենի կողմից մի դասվարի վրա ձևականորեն դրվել են լոգոպետի պարտականություններ, և շուրջ 6 ամիս վերջինիս կողմից աշխատավարձ ստանալու ընթացքում ընդհանուր 372.000 ՀՀ դրամ է վերցրել նրանից:

Բացի այդ, պարզվել է, որ տնօրենը նույն դպրոցի ֆիզիկայի ուսուցչի թափուր տեղը 2.000 ԱՄՆ դոլարի դիմաց լրացնելու կապակցությամբ Գյումրի քաղաքի մի բնակչուհուց որպես կաշառք անձամբ պահանջել է վերոհիշյալ գումարը և դրա դիմաց պատրաստակամություն է հայտնել կազմակերպել ուսուցչի թափուր տեղի համար անցկացվելիք մրցույթում նրա հաղթանակը: Դրանից հետո իր գործավարուհու միջոցով իր աշխատասենյակում ստացել է խոշոր չափերի՝ 960.920 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլարը: Ապա տնօրենը կատարել է ստացած կաշառքի դիմաց ստանձնած խոստումը՝ նախօրոք կաշառք տվող անձին ճիշտ պատասխաններով լրացնել տալով մրցույթի հարցաթերթիկը և մրցույթի ընթացքում դրանով փոխարինելով նրա իրական հարցաթերթիկը:

Բացի այդ, տնօրեն Կ. Լ.-ն, նույն դպրոցի երաժշտության ուսուցչի թափուր հաստիքի զբաղեցման մրցույթում մեկ անձի հաղթանակն ապահովելու և ապա հրամանագրելու համար նրա մորից 2017թ. հուլիսին որպես կաշառք անձամբ պահանջել է 2.500 ԱՄն դոլար և իր աշխատասենյակում անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.201.150 ՀՀ դրամին համարժեք 2.500 ԱՄՆ դոլար, որի դիմաց կատարել է ստանձնած խոստումը:

2019թ. մարտի 26-ին նշված դպրոցի տնօրենը և վերջինիս գործավարուհին ձերբակալվել են: Մարտի 29-ին «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Կ. Լ.-ին վերոնշյալ հանցավոր արարքներն առերևույթ կատարելու համար առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նույն օրը նախաքննությունն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է հարուցվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ Կ. Լ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նշված խափանման միջոցն ընտրելու համար, ի թիվս այլնի, հաշվի է առնվել հատկապես այն հանգամանքը, որ քրեական գործի նյութերում առկա են տվյալներ Կ. Լ.-ի կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց սպառնալիքներով, նրանց հետ պայմանավորվածությունների գալու համար հանդիպում նախաձեռնելու միջոցով վերջիններիս վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով քննությանը խոչընդոտելու վերաբերյալ, ինչը կարող է շարունակվել նրա՝ ազատության մեջ հայտնվելու պայմաններում:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Շիրակի մարզի դատախազության կողմից իրականացվող՝ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության այմաններում իրականացվում են քննչական և դատավարական անհրաժեշտ բոլոր գործողությունները հանցավոր դրսևորումների ամբողջական շրջանակը բացահայտելու, ինչպես նաև՝ առերևույթ հանցավոր արարքների կատարմանը մասնակցած կամ դրան առնչություն ունեցած բոլոր անձանց գործողություններին քրեաիրավական գնահատականներ տալու նպատակով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելի վաղ հայտնել էինք` կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցի տնօրենը:

Ձերբակալվել էր նաև Գյումրու թիվ 27 միջնակարդ դպրոցի գործավարուհին` կաշառք տալու միջնորդության կասկածանքով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

BACK_TO_TOP