Բժիշկը չառարկեց ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառելու դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Բժիշկը չառարկեց ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառելու դեմ

14:20 03.04.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով տասն ամբաստանյալների դատաքննության ժամանակ դատարանն այսօր լսել է տուժող Հովհաննես Հովհաննիսյանին, որը շտապօգնության բրիգադի բժիշկ է:

Տուժողը պատմեց, որ ՊՊԾ գնդում երկու հոգու` Սմբատ Բարսեղյանին և Մխիթար Ավետիսյանին բուժօգնություն է ցույց  տվել:

«Որովայնի և ճակատի հատվածում վիրավորում ունեին»,- դատարանին հայտնեց Հովհաննես Հովհաննիսյանը:

Տուժողի ցուցմունքները ժլատ էին  ու սեղմ: Շատ մանրամասներ չէր հիշում: Դատավարության կողմերը փորձում էին հարցերով թարմացնել տուժողի հիշողությունը:

Դատավոր Մեսրոպ Մակյանն էլ  նկատեց.

«Քչախոս եք երևում»:

Պետական մեղադրող Արամ Արամյանն էլ հարցրեց, թե արդյոք զինված խմբի անդամները նրա հանդեպ հսկողություն իրականացրել են: Տուժողը բացասական պատասխան տվեց:

«Ազատ շրջե՞լ եք գնդի տարածքում»,- հարցին տուժողը դրական պատասխան տվեց:

Նշեց՝ իր աշխատանքի ընթացքում չի եղել դեպք, երբ շտապօգնության բժշկին կարգադրեն տարածքից չհեռանալ, մինչև չգա մյուս հերթապահ խումբը:

«Ինձ ասացին՝ դու գնա, որովհետեւ ինձ լավ չէի զգում, դա արդեն երկրորդ օրն էր: Մյուս բրիգադը մեզնից հետո է եկել»,- պատմեց Հովհաննես Հովհաննիսյանը:

«Ձեր հանդեպ սպառնալիք եղե՞լ է»,- հարցին ևս տուժողը բացասական պատասխան տվեց:

Տուժողը որոշ տեղեկություններ էլ հայտնեց գնդի տարածքում զոհված և վիրավորված ոստիկանների մասին: Ասաց` տեսել է, որ շտապօգնության մեքենայում մեկ ոստիկան է եղել.

«Ինչքան հիշում եմ, ճնշումն էր բարձրացել: Մի ոստիկան էլ՝ Գագիկ Մկրտչյանը, որովայնից էր վիրավորվել, բայց դա ես տեսել եմ արդեն հիվանդանոցում: Չեմ հաղորդակցվել հետը: Մյուսներից տեղյակ չեմ»:

Տուժողը պատմեց նաև, որ մնացել են ՊՊԾ գնդի տարածքում մինչև գիշերվա 23.00-24.00-ն:

Պաշտպաններից մեկի հարցին, թե ինչ էին անում գնդի տարածքում  խմբի անդամները, տուժողը պատասխանեց՝  ոչ մի բան:  Պետական մեղադրողը նկատեց, որ տուժողի ցուցմունքներում կան որոշակի հակասություններ: Միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքները:

Դրանցում բժիշկը պատմել էր, որ Մխիթար Ավետիսյանը գլխի վնասվածք էր ստացել, երբ «ԿռԱԶ»-ով հարվածել էին ՊՊԾ գնդի դարպասին ու կոտրել այն: Նաև պատմել էր, որ մի ոստիկանի է օգնություն ցույց տվել, ով ուներ Կվինկեի այտուց: Սմբատ անունով  մի անձի է օգնություն ցույց տվել, ով ուներ ձախ ոտքի հրազենային վիրավորում: Նրանք բոլորը հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել:

Բոլորը զինված  էի «Կալաշնիկով»-ներով, «Մակարով»-ներով ու նռնակներով: Զինված խմբի անդամները որպես պատանդ էին պահում վեց  ոստիկանի, այդ թվում` Վալերիյ Օսիպյանին և Վարդան Եղիազարյանին:

Տուժողը նախաքննական մարմնին տված ցուցմունքում բնութագրել է նաև ամբաստանյալներին.

«Արմեն Բիլյանը, իմ տպավորությամբ, ոչ ադեկվատ անձնավորություն էր, անհավասարակշիռ  մարդու տպավորություն  էր թողել: Վարուժանի մեջ տղամարդկություն և վստահություն չկար, Աշոտ Պետրոսյանը բարի մարդու տպավորություն թողեց»:

Տուժող բժիշկը չառարկեց, որ ամբաստանյալների նկատմամբ կիրառվի համաներում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP