13:29 03.04.2019
«Երբ պաշտպանության նախարարությունը «Տարածքներ՝ խաղաղության դիմաց չի լինելու»-ն բերեց օրակարգ, հասարակություն հասկացավ, որ այլ է լինելու պատասխանը, որովհետև Ապրիլյանը ցույց տվեց, որ խրամատում նստելու իրավունք չունենք, շատ փոքր է մեր խորությունը, և, իհարկե, պատասխանը պիտի լինի հարձակողական, և եթե հակառակորդը դիմի նման արկածախնդրության, պատասխանը պիտի լինի խրամատներում չնստելը»,- «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտարարել է ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը:
Հարցին, թե երեք տարի առաջ եղած անճշտությունները պե՞տք է պարզվեն, ասաց.
«Բանակի հետ կապված խնդիրներն ինձ համար շատ զգայուն են, բայց պետք է հետևություններ անել, պետք է վերլուծենք՝ ի՞նչ եղավ, ինչո՞ւ և վերլուծենք. այն, որ մենք Ապրիլյանում փառահեղ հաղթանակ ենք տարել, թեկուզ որոշակի տարածքներ կորցնելով, հերոսների առջև խոնարհվել է պետք, և այն, ինչ արեց բանակը, գովասանքի է արժանի»:
Խոսելով օրենսդրական դաշտում անելիքների մասին` Կարապետյանը հաստատել է, որ ԱԺ-ն անելիք ունի: Հենց այդ նպատակով է եղել իրենց այցն առաջնագիծ:
«Կան խնդիրներ, որոնք անորոշությունից են առաջանում, մեզ համար նախանշեցինք հարցեր, որոնց ուղղությամբ աշխատելու ենք: Պաշտպանության մասին մեր օրենքը, ամբողջ օրենսդրական բազան պետք է նայել նոր տեսանկյունից: Ինձ համար Ապրիլյանը մի բացթողում ուներ. մենք անընդհատ պատրաստվում էինք նախորդ պատերազմից, ու հիմա մենք պետք է պատրաստվենք ոչ թե Ապրիլյանում ստացած դասերին, այլ հաջորդ պատերազմին»:
Իսկ առանցքայինը, ըստ նրա, լինելու է կառավարության կառուցվածքը: Ռազմարդյունաբերության ոլորտն առանձնացնելը լուրջ արդյունքների կբերի, համոզված է նա:
«Մինչ այսօր ունեցած մեր երկրի ռազմարդյունաբերության մոդելն այն արդյունքները չեն, որ կարող ենք ակնկալել, նոր մոդել ենք ստանում, որտեղ շատ ավելի մեծ գործիքներ կան ոլորտը զարգացնելու համար, վստահ եմ, որ շոշափելի արդյունքներ կունենանք, այսօր էլ ունենք, նոր կառուցվածք ունենալուց հետո լծվելու ենք նոր գործին: Այն ժամանակ ՊՆ-ն ամբողջությամբ վերահսկում էր պրոցեսը, և հասկանալի է, որ հիմնական գործը՝ պաշտպանությունն ապահովել, տուժում է: Մենք պետք է հանենք ՊՆ-ի գործառույթից»:
Նա հավաստիացրել է, որ առաջիկայում ևս ոլորտում ուրախալի լուրեր են լինելու:
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...