Լրագրողները Կոստանյանին հիշեցրել են Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության մասին նախկինում արած հայտարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Լրագրողները Կոստանյանին հիշեցրել են Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության մասին նախկինում արած հայտարարությունը

22:55 03.04.2019

Ինչպես հայտնի է, այսօր ՀՀ քննչական կոմիտեումներկայացվել է այն ուղեցույցը, որը վերաբերում է քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերին, խափանման միջոց կիրառելու կարգին, կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետին:

Ուղեցույցում ընդգրկվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի համատեքստում խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումների, Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված վճիռների սեղմագրերը, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի` 2007-2017 թվականների ընթացքում կայացրած բոլոր, ըստ էության, որոշումների սեղմագրերը, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 135-138-րդ հոդվածներով ամրագրված խափանման միջոց կիրառելու հիմքերին, խափանման միջոց կիրառելու կարգին, կալանավորմանը և կալանքի տակ պահելու ժամկետին:

Շնորհանդեսից հետո լրագրողները հարցեր են ուղղել ՀՀ նախկին գլխավոր  դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանին, որը ուղեցույցի համահեղինակներից է:

Արդյո՞ք չկա խախտում ՀՀ նախկին նախագահ Ռուբերտ Քոչարյանի՝ կալանքի որոշումները մերժելու հարցում: Լրագրողները հիշեցրել են Կոստանյանին՝ մեկ տարի առաջ արած իր այս հայտարարության մասին՝ «Գա ցուցմունք տա, որ ինչ անի»:

«Ես քրեական գործերի ընթացքին ծանոթ չեմ, բայց գաղափարը հետևյալի մեջ է՝ երբ որ այդ պահին քրեական գործի նյութերը պարունակում են մեկ հկմք, հետո քրեական գործերի ընթացքով առաջանում է այլ հիմք, դա կարող է հարցաքննության անհրաժեշտություն առաջացնել կամ չառաջացնել: Այսինքն՝ դա ոչ թե անձով պայմանավորված հանգամանք է, այլ  յուրաքանչյուր անձի հարցաքննելու անհրաժեշտությունը պետք է ծագի այդ պահին քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով, ոչ թե ինքնանպատակ, իմ ասածը եղել է հենց այն հիմքով, որ անձին հարցաքննելն ինքնանպատակ չէ, եթե կան հիմքեր, պետք է հարցաքննես ցանկացածին՝ անկախ իր կարգավիճակից»,- ասել է Կոստանյանը՝դարձյալ հիշեցնելով, որ թե՛  Ռոբերտ Քոչարյանին, և թե՛  այլ աղմկոտ գործերին կանդրադառնա առանձին: Երբ որոշի, թե ինչ ձևաչափով է խոսելու, լրագրողներին տեղյակ կպահի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սանկտ Պետերբուրգում երկու տղամարդու ձերբակալել են Հավերժական կրակի վրա սնունդ տապակելու համար

22:12 03.08.2025

Սանկտ Պետերբուրգում երկու տղամարդու ձերբակալել են Հավերժական կրակի վրա սնունդ տապակելու համար

Երկու տղամարդ ոստիկանություն է տարվել այն բանից հետո, երբ հաղորդվել էր, որ նրանք սնունդ են տապակում Սանկտ Պետերբուրգի Մարսի դաշտում գտնվող «Հավերժական կրակ» հուշահամալիրում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են արտակարգ ծառայությունից։ Ինչպես հայտնել է գործակալության աղբյուրը, շաբաթ օրը ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ անհայտ անձինք սնունդ են պատրաստում «Հավերժական կրակի» հուշահամալիրում: Տեղեկատվությունը հաստատվել է տեսախցիկների տեսագրությամբ: […] ...

Եղիշե Մոսեսյանը բրոնզե մեդալ է նվաճել. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

21:44 03.08.2025

Եղիշե Մոսեսյանը բրոնզե մեդալ է նվաճել. Ըմբշամարտի Մ17 ԱԱ

Ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ, 71 կգ քաշային կարգում հանդես եկող Եղիշե Մոսեսյանը կամային գեղեցիկ հաղթանակ է տարել և նվաճել բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Մեր մարզիկը հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ֆարուխ Ջումանզարովին 7:6 հաշվով:   ...

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 5 տուժած

21:14 03.08.2025

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 5 տուժած

Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լոռու մարզի վարչական տարածքում, բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է երեքը՝ Դիլիջանի, երկուսը՝ Վանաձորի բժշկական կենտրոններ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում […] ...

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

20:46 03.08.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Օգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի M բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Օգոստոսի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:57-ին, 4168 (N04E23) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 11 րոպե տևողությամբ M2.9 բռնկում», – հայտնել են ինստիտուտից: Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M […] ...

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

20:18 03.08.2025

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

Անցած շաբաթ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

19:25 03.08.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...

BACK_TO_TOP