12:02 04.04.2019
Կառավարությունը սկսել է հերթական նիստը: Մինչ մեկնարկը վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց երկու կարևոր հարցի մասին: Ավտոգազալցման կայաններում գազի թանկացում է տեղի ունեցել: Հրավիրել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին: Ինչո՞վ է պայմանավորված, պատասխանատուն ներկայացրել է հետևյալը.
«Որպես այդպիսին գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել: Ամսական, միջին հաշվարկներով, գազի խտությունը եղել է 7.1, վերջին օրերին «Հայռուսգազարդից» գազի միջին խտությունը գալիս է 7.9 -ով աճել է, հետևաբար տնտեսվարողները ծրագրային փոփոխություններ չեն արել, հետևաբար սպառողները ստիպված են եղել ավելի գումար վճարել, որի համար մեր մարմինը բոլոր տնտեսավորողներին տեղեկացրել է, որ ամեն օր փոփոխություն կատարեն դիսպենսերներում և ճիշտ խտություն տեղադրեն»:
Ըստ նրա տվյալների՝ ԱԳԼՃԿ-ներն ամեն օր պետք է գազի խտությունը համապատասխանեցնեն «Գազպրոմ Արմենիայի» տվյալների հետ: Կառավարությունը որոշում էր ընդունել, որ գազի վաճառքն իրականացվի կգ-ներով, բայց այն դեռ ԱԺ-ն չի ընդունել, հետևաբար մինչ այդ պետք է շարունակեն խտությամբ վաճառել:
«ԱԳԼՃԿ-ների տերերի հետ զրուցել ենք, խնդրել, որ ամեն օր գազի խտություն ներմուծեն ծրագրի մեջ, որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն ավել վճարել, դա որակում ենք որպես միտումնավոր կամ ոչ միտումնավոր չարաշահում»,- ասաց Կոտոլյանը:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց ՊԵԿ նախագահից, թե հնարավո՞ր է, որ սա ստվերի դեմ իրենց պայքարի հետևանք կարող է լինել, որի արդյունքում տնտեսվարողները փորձում են դժգոհություն արտահայտել:
«Տեսականորեն հնարավոր է, որովհետև գազալցակայանների աշխատարակները հնարավորություն ունեն և´ կիլոգրամներով, և´ մետր խորանարդներով խտություն ապահովեն, որի ցուցմունքը ամեն օր մարդկային գործոնով է պայմանավորված, ամեն օր մուտք է արվում խտության գործակից, որը տասնորդականների փոփոխության պարագայում կարող է ապահովեր ծավալների փոփոխություն»:
Այս տեղեկություններին հաջորդեց Փաշինյանը կոչն ու հորդորը: Նա հայտարարեց.
«Երեկ մանիպուլյատիվ տեղեկություններ էին տարածվում, որ կառավարության գործողության արդյունքում գազի գինը փոխվել է: Մանիպուլյատիվ տեղեկություն կար, որ կառավարության ընդունած օրենքի հետ է կապված: Նախ` դա դեռ չի քննարկվել ԱԺ-ում, երկրորդն էլ չի կարող գնի փոփոխության բերել, այստեղ ուրիշ խնդիր կա: Ոմանք ուզում են մանիպուլյացիա անել, և մեր վերաբերմունքը պետք է լինի կոշտ: Որոշ նախկին օլիգարխներ, ովքեր մտածում են, որ այս իրավիճակում կարող են մանիպուլյացիաներ անել, սխալվում են, որևէ մեկը թող մեր բարեկրթությունը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ շատ դաժան հակահարված կստանա անձնապես, բոլորը առանց բացառության, որևէ մեկը թող չտրվի գայթակղության ժողովրդի վստահություն վայելող կառավարության հակահարվածի ուժը իր ծնոտին զգալու: Շուկայի վերահսկողության տեսչությունն ու ՊԵԿ-ը, մյուս մարմինները շատ արագ արձագանքում են և շատ խիստ պատժի կենթարկեն այն տնտեսվարողներին, ովքեր փորձում են մանիպուլյացիա անել, մենք կոմպրոմիս չունենք ստվերի դեմ պայքարում: Չլինի´ գազալցակայան, որ ՀԴՄ չխփի, եթե պիտի սնանկանան, թող սնանկանան, ապօրինի, ժողովրդի ու պետության հաշվին հարստանալ չլինի»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա նշեց, որ սա նաև ազգային անվտանգության խնդիր է, հետևաբար, դիմելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ասաց.
«Խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է, բայց եթե մարդիկ միլիոններ են ծախսելու սոցցանցերում մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանոգության խնդիր է: Սոցցանցերում կան հեղափոխության դրոշներով մարդիկ, ովքեր բռնությունների կոչեր են անում, ընդհուպ նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին՝ ցույց տալու համար, որ հեղափոխական շրջանակների հետ կապ ունեն»:
Նա պահանջեց հետևողական լինել այս հարցում ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկել նման մանիպուլյացիաները կանխելու համար:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...