Այդ մարդիկ կլինեն աշխատանքից ազատվողների առաջին տողերում. վարչապետը հանձնարարեց ներկայացնել այն մարդկանց ցուցակը, որոնց պատճառով նպաստներն ուշանում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Այդ մարդիկ կլինեն աշխատանքից ազատվողների առաջին տողերում. վարչապետը հանձնարարեց ներկայացնել այն մարդկանց ցուցակը, որոնց պատճառով նպաստներն ուշանում են

12:40 04.04.2019

Այսօր մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է հարցով, թե ինչ պատճառներով են ուշանում քաղաքացիների նպաստները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը պատասխանել է, թե պատճառը գերատեսչությունների տեխնիկական գործընթացի հետ է կապված:

Վարչապետի հարցին, թե արդյո՞ք խնդիրը լուծվել է, ասել է.

«էստեղ տեխնիկական հրահանգների և պատրաստվածության խնդիր կա: Այս պահի դրությամբ լուծվել է հարցը, բացման օրվանից, մարտի 29-ին բացվել է, այդ օրվանից 10 օրվա ընթացքում «Հայփոստը» պետք է տրամադրի, սկսվել է, բայց մենք խնդիր ունենք տեխնիկական, այս անգամ ապահովել ենք թղթային տեղեկանքների միջոցով, բայց հաջորդ ամիս տեխնիկական միջոցները պետք է ապահովենք, որ խնդիր չունենանք»:

«Մենք երաշխավորվա՞ծ ենք, որ ուշացումներ չեն լինի»,- վարչապետի հարցին նախարարը միանշանակ պատասխան չի տվել: Ասել է.

«Դրանք տեխնիկական են, տեխնիկական ապահովվածությունը մեր ոլորտում չէ, քարտերի և էլ ստորագրության մասով պետք է ապահովված լինեն բոլոր տարածքները, 55-ն են դրանք»:

Թե ինչու նախապես չի լուծվել խնդիրը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանել է հետևյալը.

«2017թ. մայիսին կառավարությունը որոշում է ընդունել, որով սահմանել է էլեկտրոնային ստորագրությունների կարգը, որով հաստատել է, որ դրանք վավեր կլինեն ԷԿԵՆԳ-ի կողմից թողած հավաստագրերի դեպքում, մյուս դեպքում չեն ունենա վավերականւթյուն, մենք ունեցել ենք ժամանակ, ինչո՞ւ է համընկել մարտի վերջին ու սրվել հիմա, որովհետև մինչ այդ պահը օգտագործվել են ֆինանսների նախարարության կողմից թողարկված հավաստագրերը: Ժամկետը համընկել է»:

Նա հայտարարել է, որ որպեսզի կարողանային դա անել, նախապես խնդրել էին գործընկերներին ապահովել էլեկտրոնային ստորագրությունների վավեր հավաստագրերը, 10 հզր օգտատերերից 3000-ն է դա արել:

Խոսքը վերաբերում է գանձապետարանում հաշիվներ ունեցողներին, դրանք սոցծառայություններն են, պետական մարմինները, ՊՈԱԿ-ները,  ովքեր ապահովում են մատակարարումը, հաշիվը կառավարվում է էլեկտրոնային եղանակով, պարզաբանել է նախարարը:

Փաշինյանը հետաքրքրվել է, թե ինչու չի կատարվել հրահանգը:

«Իրենց վերադաս մարմինը մազպետարանն է, տվյալ պարագայում վճարումները տեխնիկապես մարզպետարանն է իրականացնում, մենք խնդիր ունենք այդ մասը ապահովելու»,- ասել է Զարուհի Բաթոյանը:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ  մինչ օրս իրենք ներգրավված չենք եղել խնդրում, բայց կներգրավվեն:

Փաշինյանը հանձնարարել է.

«Հանենք այն մարդկանց ցուցակը, ովքեր ստացել են հանձնարարականը, ու որոնց անգործության պարագայում սոցիալապես անապահով մարդիկ չեն ստացել նպաստը: Եվ երբ օպտիմալացման խնդիր կլուծենք առաջիկայում, այդ մարդիկ կլինեն աշխատանքից ազատվողների առաջին տողերում: Բառացիորեն ուզում եմ այդ ցուցակը, անուն-ազգանուն, պաշտոն, անձնագրի համար: Իմացել են, որ նպաստը սրանից հետո ստացվելու է այլ համակարգով, միջոց չեն ձեռնարկել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP