Ամեն հաջողակ կնոջ կողքին կա խելոք տղամարդ. Նունե Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Ամեն հաջողակ կնոջ կողքին կա խելոք տղամարդ. Նունե Սարգսյան

11:39 05.04.2019

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին, մանկագիր Նունե Սարգսյանն իր թոռնուհի Սավաննայի հետ շուտով լույս է ընծայելու «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի արկածները» գիրքը, որը 5-12 տարեկան երեխաների համար է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նախագահի տիկին Նունե Սարգսյանն անկեղծացել է, թե որտեղից է գալիս սերը գրելու և ստեղծագործելու հանդեպ, պատմել է այն մասին, թե ինչպես է ստեղծագործում վեցամյա թոռնուհու հետ, կիսվել է իր երազանքներով ու հետաքրքիր դրվագներ պատմել կյանքից:

Ե՞րբ և ինչո՞ւ որոշեցիք ստեղծագործել մանուկների համար:

Ստեղծագործել եմ յոթ տարեկանից, որն ինքստինքյան ստացվեց։

Հետագայում  գրում էի խորհրդային մանկապատանեկան թերթերի և ամսագրերի համար, շատ ակտիվ էի դպրոցի գրական խմբակում։ Հեքիաթներ միշտ գրել եմ, սակայն հրատարակվել եմ 2005 թվականից։ Այդ հարցում ինձ քաջալերեց ամուսինս։ Ես թերահավատ էի, բայց Արմենն ինձ վստահեցրեց, որ հատկություն ունեմ երեխաների հետ խոսելու և նրանց պատգամներ հաղորդելու։

Նշեցիքոր հեքիաթների միջոցով պատգամներ եք ցանկանում փոխանցել  երեխաներին: Որո՞նք են այն հիմնական արժեքները, որոնց կարող են ծանոթանալ փոքրիկ ընթերցողները Ձեր ստեղծագործությունների շնորհիվ:

Կյանքը փոխվել է՝ բարդացել է և արագացել։ Ամեն ինչ տարբեր է, քան առաջ։ Այն, ինչ մեր երեխաներն են հիմա անում, մենք երազում էինք, կամ կարդում էինք գիտաֆանտաստիկ գրքերում։ Համակարգչային, հեռուստատեսային տեղեկատվության քանակը երեխաների համար էապես մեծացել է, և այս պայմաններում  կարևոր է դարձել պահպանել մարդկային պարզ արժեքները։ Հեքիաթներիս միջոցով փորձում եմ երեխաներին բարություն և սեր փոխանցել՝ ընտանիքի, աշխատասիրության, ընկերասիրության, համարձակության, իրար օգնելու կարևոր արժեքները սերմանել նրանց մեջ։

Եթե չեմ սխալվում, պատրաստվում եք հեքիաթների նոր ժողովածու լույս ընծայել: Կբացե՞ք փակագծերը:

«Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի արկածները» ստեղծել եմ թոռնիկիս՝ Սավաննայի հետ։ Նա վեց տարեկան է։ Մենք պատմություններ էինք հորինում այս երկու կերպարների մասին և, ի վերջո, որոշեցինք գրքի վերածել այն։ Սավաննան նկարազարդեց գիրքը, որը լույս կտեսնի շատ շուտով՝ Լոնդոնում, ինչպես նաև Երևանում՝ անգլերեն և հայերեն։

Սավաննան Հայաստանո՞ւմ է ապրում:

Մենք ունենք երկու որդի՝ Վարդանը և Հայկը։  Վարդանն ամուսնացած է և ունի երեք զավակ։ Որդիներս աշխատում են Լոնդոնում։ Հիմա թոռնիկներս այստեղ են՝ Երևանում։ Ամրապնդում են իրենց հայերենը և մաթեմատիկան։

Խոսեցիք Լոնդոնի մասին… Հարցազրույցներից մեկում նշել եք, որ  սիրում եք Հայաստանը, բայց Լոնդոնի նման հրաշալի քաղաք աշխարհում չկա: Որքան գիտեմ, բավականին ցրտաշունչ քաղաք է, «Ֆորսայթների պատմությունը» ընթերցելուց հետո հասկացա, որ սառը ու հաշվենկատ մարդիկ են անգլիացիները: Այդ քաղաքի հատկապես ի՞նչն է ձեզ գրավում: Որո՞նք են այնտեղ անցկացրած տարիների ամենահիշարժան ու հետաքրքիր իրադարձությունները:

Ո՜չ Լոնդոնը և ո՜չ էլ Փարիզը այլևս ցրտաշունչ քաղաքներ չեն. հավանաբար կլիմայական փոփոխությունների հետևանքով։

Լոնդոնն ինձ համար հրաշալի է նրանով, որ այն համաշխարհային մշակույթի կենտրոն է։ Բազմազան ընտրություն կա համերգների և օպերաների, բալետների և կինոդիտումների,  դասախոսությունների և ցուցահանդեսեսների: Աշխարհի լավագույն երաժիշտները ձգտում են ելույթ ունենալ Լոնդոնում, լավագույն նկարիչները ձգտում են ցուցադրվել այնտեղ:

Այս բոլորով հանդերձ, Երևանն է իմ քաղաքը և իմ սիրա՜ծ քաղաքը։

Դժվարությա՞մբ թողեցիք Լոնդոնը:

Ես շատ հաճախ եմ ճամփորդել եմ և ապրել տարբեր քաղաքներում։ Բոլոր տարիների ընթացքում եկել եմ Երևան, որն իմ տունն է։

Բազմաթիվ քաղաքական գործիչներ շեշտում են, որ չէին կարող լուրջ հաջողությունների հասնել, եթե իրենց կողքին բանիմաց և նվիրված կին չլիներ: Դուք ի՞նչ դերակատարություն եք ունեցել Արմեն Սարգսյանի ձեռքբերումներում:

Համաձայն եմ։ Սակայն կարծում եմ, որ ամեն հաջողակ կնոջ կողքին էլ հաճախ կա խելոք տղամարդ։

Մի առիթով ասել եք, որ շատ երազանքներ եք զոհել հանուն ընտանիքի բարեկեցության: Ինչի՞ մասին եք երազում այսօր:

-Երազում եմ, որ Հայաստանում երեխաները լինեն առողջ ու զվարթ, կրթություն ստանան և մասնագիտություն ձեռք բերեն, որ ընտանիքները լինեն բարեկեցիկ և երջանիկ, որ երբեք չլինի պատերազմ։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

13:23 03.08.2025

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

13:06 03.08.2025

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...

BACK_TO_TOP