Հայաստանի ՏՏ, ծրագրավորման զարգացման ուղին արհեստից արվեստ դառնալն է․ Արմեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Հայաստանի ՏՏ, ծրագրավորման զարգացման ուղին արհեստից արվեստ դառնալն է․ Արմեն Սարգսյան

13:19 05.04.2019

Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացնելու մեծ պոտենցիալ ունի, և առաջին լավ հաջողությունները կան։ Բայց եթե խոսքը պարզ ծրագրավորման մասին է, ապա Հայաստանը չի կարող մրցել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի ու Հնդկաստանի հետ, քանի որ, օրինակ, վերջինն ունի հարյուր հազարավոր ծրագրավորողներ, որոնք վատ չեն անում իրենց գործը։ «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում Հայաստանի ՏՏ հնարավորությունների մասին ասել է նախագահ Արմեն Սարգսյանը։

«Այսօրվա ծրագրավորումը նախ և առաջ արհեստ է։ Կան ծրագրավորողներ, որոնք այդ արհեստից արվեստ են ստեղծում։ Այ ես ուզում եմ խոսել արվեստի մասին։ Եթե ես չեմ սխալվում, Հայաստանում ծրագրավորողների թիվը 12-15 հազար է, հետևաբար` մեր առաջ տանող ճանապարհը հենց այն ծրագրավորումն է կամ տեղեկատվական տեխնոլոգիաները, մանավանդ՝ ծրագրավորումը, որը արհեստից արվեստ է սարքում։ Եվ դա կոչվում է արհեստական բանականություն»,- մանրամասնեց նախագահը։

Արմեն Սարգսյանի խոսքերով՝ պետք էլ չէ վախենալ արհեստական բանականությունից ու ասել, թե «ահա, արհեստական բանականությունը կգա, ռոբոտները կկառավարեն աշխարհը»։ Նախագահը հիշեցրեց, որ այդ նույն խոսակցությունները եղել են 30-40 տարի առաջ, երբ հայտնվում էին առաջին համակարգիչները․ մարդիկ մտածում էին, որ կկորցնեն աշխատանքը։

«Մարդիկ ոչ միայն չկորցրին աշխատանքը, այլև աշխատանքի տեսակը փոխվեց։ Այսինքն` մարդը, որը պարզ մեխանիկական աշխատանք էր անում, թվաբանություն էր անում որպես հաշվապահ, եթե պետք է լուծեր ֆիզիկայի խնդիրը, այսօր օգտագործում է համակարգիչը, և համակարգչի մասնագետների թիվն աշխարհում հսկայական է։ Այսինքն` ՏՏ զարգացումը աշխարհին բացել է նոր հնարավորություններ, նոր աշխատանքային տեղեր՝ հսկայական քանակությամբ։ Նույնը լինելու է արհեստական բանականության հետ»,- բացատրեց նախագահը։

Սարգսյանը բացատրեց, որ արհեստական բանականությունը միլիոնավոր նոր աշխատատեղեր է բացելու, նոր որակով, աշխատանքի որակը բարձրանալու է, և մարդիկ ավելի ու ավելի ստեղծագործ են դառնալու։

Արդյո՞ք Հայաստանի գիտական ներուժը բավարար է այս ամենի համար։ Նախագահը կարծում է, որ որևէ երկրի ներուժ բավարար չի կարող լինել, բայց պետք է սկսել տեսլականից ու ծրագրից։

«Որպեսզի ես պատկերացնեմ, թե Հայաստանը տեխնոլոգիաների ոլորտում կամ ընդհանրապես Հայաստանն ապագայում, նկատի ունեմ 30 տարի հետո որտեղ է լինելու, մտովի պետք է մտածենք, թե աշխարհը ինչպիսին է լինելու 30 տարի հետո»,- ասաց Սարգսյանը։

Նախագահը բացատրեց, որ ամեն քայլափոխի մարդը շփվելու է սարքերի հետ, ընդ որում՝ ինտերնետին միացված սարքերի թիվն այսօր աշխարհում արդեն 53 միլիարդ է, ու այդ թիվը մոտակա 10 տարում կարող է մինչև եռապատիկ ավելանալ։ Այս ամենը հաշվի առնելով՝ Հայաստանը, ըստ Սարգսյանի, պետք է աշխատանքը սկսի այսօր՝ 30 տարուց ավանգարդում լինելու համար։

«Լավ լուրը հետևյալն է, որ աշխարհի երկրների մեծ մասը, այսպես ասած, ստարտի վրա են կանգնած»,- ասաց Սարգսյանը։

Որպեսզի Հայաստանը հաջողության հասնի, Սարգսյանի խոսքով՝ պետք է ունենա բարձր որակի գիտություն, բերի աշխարհի լավագույն փորձը, միջազգային արդյունաբերական փորձը Հայաստան բերվի, առաջատար ընկերությունները Հայաստան գան, ստեղծեն համատեղ ձեռնարկություններ։

«Պետք է ստեղծենք ընդհանուր միջավայր հենց նույն ստեղծագործ մարդու համար, որ կլինի երիտասարդ՝ 20 կամ 80 տարեկան, որը պատրաստ է նորարարության․ դա կլինի ստարտափ կամ գիտական աշխատանք։ Հետևաբար պետք է միջազգային կոնֆերանսներ կազմակերպենք և հրավիրենք նմանատիպ մարդկանց Հայաստան, և Հայաստանը դնենք աշխարհի նոր տեխնոլոգիաների քարտեզի վրա։ Այսինքն` երբ մարդկանց ասեն Հայաստան, նրանք ասեն՝ հա՜, Հայաստանը դա նոր տեխնոլոգիաների երկիր է»,- ասաց Սարգսյանը։

Մյուս զարգացման նախապայմանն էլ կրթությունն է, քանի որ շատերը կարող են իրենց աշխատողների թիվը բազմապատկել, բայց երիտասարդ մասնագետների պակաս կա, և սովորելը հիմա դառնում է էական։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

BACK_TO_TOP