15:50 05.04.2019
Ես կարծում եմ, որ ինչ-որ տեղ մենք Գյումրիի մասին մոռացել ենք, և սա, այսպես ասեմ, նորություն չէ․ այս խոսքերով նախագահ Արմեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում մեկնաբանեց Գյումրիի ներկա վիճակը։ Սարգսյանի բնորոշմամբ՝ այդպիսի վիճակ էր նաև այն ժամանակ, երբ ինքը նշանակվում էր հանրապետության վարչապետ։
Նրա խոսքերով՝ վարչապետ նշանակվելուց հետո ինքը գնացել էր Գյումրի ու մտածել էր, թե գյումրեցիները բողոքներ են ներկայացնելու, բայց հակառակն էր եղել՝ նրան փորձել էին հրավիրել, հյուրասիրել:
«Բողոքի ձայն չլսեցի, որը շատ ավելի ծանր էր ինձ համար։ Մնացած բոլոր տարիներին հիշում էի՝ էս մարդիկ, որ իրավունք ունեին բողոքելու, իրենց հպարտությունը, իրենց գյումրեցու այդ արժանապատվությունը իրենց թույլ չէր տալիս։ Եվ ինչ-որ իմաստով պարտք մնացի Գյումրիին։ Հասցրի միայն մեկ բան վերականգնել այն ժամանակ՝ իրենց էթնոգրաֆիկ թանգարանը, որը Ձիթողցոնց տուն է կոչվում»,- ասաց նախագահը։
Սարգսյանը համեմատական տարավ նաև Երևանի ու Գյումրիի միջև․ Երևանը 2800 տարեկան է, բայց հին Երևանը այլևս չկա, իսկ Գյումրիում պահպանվել են հին շինությունները։
«Գյումրիում մենք ունենք ժառանգություն, ունենք ճարտարապետական ժառանգություն, ունենք մշակութային հսկայական ժառանգություն, այսինքն` բավական է երկու փողոց քայլեք Գյումրիում, մի տեղ տեսնում եք Մհեր Մկրտչյանի տուն թանգարանը, մի տեղ տեսնում եք Ավետիք Իսահակյանինը և այսպես շարունակ»,- ասաց Սարգսյանը։
Նախագահ Սարգսյանը պատմեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի հետ կապված երկու հարց է դրել նրա առաջ․ մեկը Մատենադարանի՝ որպես միջազգային մատենագիտական կենտրոնի զարգացում է, մյուսը՝ Գյումրիի կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորության տակ վերցնելն է։
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...