Անձրև թե՛ դրսում, թե՛ ներսում. Գյումրիի վթարային շենքերի հավերժական թվացող խնդիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Անձրև թե՛ դրսում, թե՛ ներսում. Գյումրիի վթարային շենքերի հավերժական թվացող խնդիրը

23:07 06.04.2019

Գյումրիում 50-ականներին կառուցված շենքերից է Գորկի 67 -ը ու հենց քաղաքի կենտրոնական հատվածում: 8 մուտքանի շենքի ամեն հարկում 6 բնակարան կա, բայց բոլորում չէ, որ մարդիկ են ապրում։ Տներից գնացել են շենքի վթարային վիճակի պատճառով: Իսկ բնակիչների աչքի առջև շենքի պատերն ու տանիքն է քանդվում: Տեղումնառատ օրերին չի տարբերվում անձրևը դրսո՞ւմ է, թե՞ ներսում: SHANTNEWS.am-ի թղթակցին շենքի բնակիչներն են ներկայացրել իրավիճակը։

Մեկի առաստաղը, մյուսի հատակը, տարին տարվա վրա քայքայվում է: Նման տեսարանների Գորկի 67-ի մյուս բնակարաններում ևս հանդիպեցինք: Սա այն վիճակներից է, երբ հարևանը հարևանի հետ կռիվ անելու առիթներ չունի: 50-ականներին կառուցված շենքի տանիքում 30 տարում նորոգում չի եղել: Բնակարաններից դուրս շենքի 8 մուտքերում ևս նույն պատկերն է:

Գորկի 67 շենքի հարևանությամբ գտնվող շենքերը երբևէ եղած վերանորոգման ծրագրերից օգտվել են։ Տանիք են սարքել, անգամ ամրացումներ են եղել։ Բայց Գորկի 67-ը դրանցից չի օգտվել։ Բնակվարձերը մուծելու հարցում ասում են՝ այնպես չէ , որ պարտաճանաչ չեն, որպես ապացույց էլ ցույց են տալիս համատիրությանը վճարած գումարների կտրոնները:
«Կենտրոն» համատիրության նախագահն այս հաշվարկները՝ 150 տարվա համար, թեև չափազանցված էին, բայց փաստորեն վաղուց էր արել: Իսկ որ 20 մլն դրամ է պետք այս շենքի տանիքը նորոգելու համար, սա արդեն ճշգրիտ էր։ 2014 թվականին ևս մի քանի շենքերի հետ այս մեկն էլ ընդգրկված էր մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրում, բայց այդպես էլ ոչ մի շենքում գործ չսկսվեց:

«Կենտրոն» համատիրությունը սպասարկում է 100-ից ավելի շենքեր, մեծ մասը հին բնակֆոնդն է ու բոլորի տանիքները ենթակա են նորոգման: Համատիրությունը քաղաքապետարանի պահանջով շենքերի վիճակի գույքագրում է կատարում: Ամեն դեպքում, շենքերի տանիքների վերանորոգման համար գումարային սպասելիքները տեղական բյուջեից չեն:

Գույքագրում, հետո, ըստ առաջնահերթության, վերանորոգվող շենքերի ցանկի կազմում: Այս գործընթացներից հետո պատրաստվում են դիմել կառավարությանը: Գորկի 67-ը վատ վիճակում գտնվողներից մեկն է, որի վրա աշխատանքեր կատարելը տանիքի թեքության պատճառով խիստ վտանգավոր է: Սա էլ պատճառներից մեկն է, որ այս շենքի տանիքի վրա մասնակի նորոգումներ չեն ձեռնարկել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

13:23 03.08.2025

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

13:06 03.08.2025

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...

BACK_TO_TOP