Գյումրիում ՌԴ ռազմական նավատորմի համար աղաչափեր արտադրող ընկերությունը կանգնած է պատվերներ կորցնելու եզրին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Գյումրիում ՌԴ ռազմական նավատորմի համար աղաչափեր արտադրող ընկերությունը կանգնած է պատվերներ կորցնելու եզրին

00:00 07.04.2019

Գյումրու «Անալիտ սարք-1»-ը ռազմածովային նավատորմի համար աղաչափեր արտադրող եզակի գործարաններից էր սովետմիության տարիներին, հիմա էլ շարունակում է նույն արտադրանքը տալ ու աշխատել ռուսաստանյան պատվերով, բայց ոչ նախկին ծավալներով: Անգամ մեկ տարի առաջ ընկերությունը հայտնվել էր պարապուրդում, մի քանի ամիս առաջ է նոր պատվեր ստացել, բայց ոչ թե նոր սերնդի սուզանավերի համար աղաչափեր արտադրելու, այլ հները վերանորոգելու։ Այս մասին հայնտում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։

5 տարի առաջ ՌԴ ռազմական նավատորմի հրամանատարությունը հրաժարվեց Գյումրու«Անալիտ սարք-1» արտադրանքից այն պատճառով, որ նոր սերնդի սուզանավերում տեղադրվող աղաչափերն այլ ստանդարտների են, որոնք Գյումրու տվյալ ընկերությունը չի կարող արտադրել։ Բացի հին ու նոր աղաչափերի ստանդարտների անհամապատասխանությունից, ռուսական կողմը նաև այլ պահանջներ է ներկայացրել արտադրողին՝ ապրանքի որակը հաստատող սերտիֆիկատով աշխատել։

Փաստաթղթային խնդիր է եղել, որի պատճառով ընկերությունը մեկ տարի պատվերներ չի ունեցել։ Սարքերի որակավորման փաստաթղթերն արդեն ուղակվել են ՌԴ որակավորման ինստիտուտին, բայց դեռ այն չի հաստատվել։ «Անալիտ սարք-1»-ն այս ընթացքում հասցրել է նոր սերնդի սուզանավերի  աղաչափերի արտադրություն փորձարկել, նմուշներ ուղարկել պատվիրատուին, բայց արդյունքի չեն հասել։
Գործարանի տեղամասի պետը ծանոթացնում է այն մեքենասարքավորումների հետ , որոնց տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս նոր սերնդի աղաչափեր արտադրել: Աղաչափերի որակի ստուգումը տեղում անցկացնելու պայմաններ ևս ունեն, դրանք լաբորատոր այն սարքերն են, որոնք միջազգային չափորոշիչներին համապատասխան են:

Պատվերները նվազել են քառակի, աշխատուժի զբաղվածությունը՝ նույնպես։ Մի քանի տարի առաջ 60 աշխատողով էին արտադրանքը կազմակերպում, այժմ  նրանց կեսն է գալիս ու ոչ ամեն օր։ Ընկերության  արտադրանքը մի քանի տարի առաջ Հայստանում էլ պահանջարկ ուներ, Հայաստանի  ատոմակայանի համար  արտադրում էին անհրաժեշտ սարքեր։ Նման պատվերներ հիմա չեն ստանում։ Ընկերության համար պատվերներ ունենալու ակնկալիքները դարձյալ  Ռուսաստանի Դաշնությունից են:

Պետության ֆինանսական աջակցություն ընկերությունը չունի, նոր ներդրումների կամ դոնոր կազմակերպություններից սպասումներ էլ չկան։ Շատ փոքր պատվերներից ստացվող գումարներով էլ աշխատավարձի ու մետաղական հումքի ձեռքբերման հարցերն են լուծում  Հիմա ընկերության առաջնային խնդիրը Ռուսաստանի  նոր սերնդի սուզանավերի աղաչափեր արտադրելու թույլտվության իրավունք ստանալն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

BACK_TO_TOP