19:00 06.04.2019
Կազմ ու պատրաստ, զենք ու հանդերձանքով, հպարտ կեցվածքով, և ամենակարևորը՝ պատրաստակամ․ ոստիտկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողներն են։ Առավոտ կանուխ նրանք շարք են կազմել՝ առաջնագիծ մեկնելու։ Ամիսներ առաջ էին մեկնել սահման և ամիսներ անց դարձյալ նույն վճռականությամբ կրկին բռնելու են Տավուշի ճամփան։ Ձևավորված ավանդույթի համաձայն՝ նրանց բարի ճանապարհ ու անփորձանք ծառայություն մաղթելու էր եկել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։
«Անգամ մեկ վայրկյան չեմ կասկածել ձեր խիզախության վրա։ Համոզված էի, որ նորից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա ամուր կանգնելու եք հակառակորդի առաջ՝ բարձր պահելով մեր ոստիկանական մեծ ընտանիքի պատիվը»,- ոստիկան-սահմանապահներին դիմեց Վալերիյ Օսիպյանը:
Հայրենիքի պաշտպանի հավերժական կոչումը սրբորեն կրելու պարտականությունը հրապարակային երդմամբ հաստատելուց և Հայաստան աշխարհի բարօրության համար աղոթելուց հետո ոստիկանները հանդիսավոր երթ արեցին ու ճամփա ընկան։
Հաջորդ օրը մարտական առաջադրանքը երկու շաբաթ փայլուն կատարելուց հետո, դիրքերից վերադարձան ոստիկանության զորքերի մեկ այլ զորամասի ծառայողներ։ Վերադարձան ու շարահարապակում կրկին շարք կազմեցին։ Հերթափոխին իր շնորհակալությունը հայտնելու էր եկել Հայաստանի ոստիկանության պետը։ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ կրկին ականատես է իր պաշտոնավարման լավագույն դրվագներից մեկին։
«Հպարտություն և պատիվ է ղեկավարել մի համակարգ, որն ունի ձեր պես ծառայողներ․ դուք բարձրացնում եք մեր հեղինակությունն ու մեր նկատմամբ հասարակության երախտագիտությունն ու վստահությունը»,-ամփոփեց Վալերիյ Օսիպյանն ու պարգևատրեց ծառայության մեջ աչքի ընկածներին։
Պարգևատրմանը հաջորդեց հանդիսավոր քայլերթը։ Նրանք կրկին կանցնեն հասարակական կարգի պահպանությանը՝ մինչև կրկին դիրքեր բարձրանալու լուսաբացը։
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...