18:45 06.04.2019
Անանուն հանդես գալը ևս մարդու իրավունք է՝ ամրագրված ՄԻԵԴ-ի կողմից, հետևաբար համացանցում նրանց դեմ պայքարը կարող է դիտվել որպես իրավունքների խախտում: Միևնույն ժամանակ, անձի խոսքի ազատության իրավունքն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են այլոց իրավունքները, լինի դա իրական կյանքում, թե սոցիալական ցանցերում: Հայտնի կանոնի կիրառումը շատ ավելի հեշտ կլիներ, եթե յուրաքանչյուր անձ հանդես գար սեփական անունից: Հայաստանում, այսպես կոչված, «ֆեյքերի» դեմ պայքարի անհրաժեշտության մասին օրեր առաջ բարձրաձայնեց վարչապետը, հաջորդեցին գործնական քայլեր ԱԱԾ մակարդակով:
Համաշխարհային մարտահրավեր համարվող այս խնդրի դեմ ինչպե՞ս է պայքարում աշխարհը:
«Երբեմն անհրաժեշտ է ընտրություն կատարել բարեկեցության ու խոսքի ազատության միջև»,- ասում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը:
Օրինակ Չինաստանը, ըստ նրա, ընտրել է բարեկեցությունը:
«Նրանք հասել են նրան, որ ամբողջ բնակչությանը կարողանում են վերահսկել տեսախցիկներով և գիտեն, թե ամեն մարդ ով է: Դա բերել է նրան, որ Պեկինի օդանավակայանում անգամ կարիք չկա, որ գնաս ռեգիստրացիա անես, եթե մոտենում ես այդ կետին, ռեգիստրացիա ես անում, կշռում ես ծանրոցը, եթե ավել է, քարտով մուծում ես, պիտակը խփում ես ծանրոցի վրա ու նստում ինքնաթիռ: Միլիարդուկեսանոց երկիր են, եթե Հայաստանը կարելի է դեստաբիլիզացնել ֆեյքերով, պատկերացրեք Չինաստանը, եթե դեստաբիլիզանա, ինչ կլինի, դրա համար անհանգստացած են ու լուրջ են զբաղվում, որովհետև նախ` այդ մշակումներն ունեն և երկրորդ` հարուստ երկիր է»,- ասում է Վարդանյանը:
Իսկ այս խնդիրը չէր լինի, եթե հասարակությունն ու կառավարությունն ունենար հստակ օրակարգ, կարծում է ՏՏ ոլորտի մասնագետը: Նշում է.
«Մեզ մոտ «ֆեյքերը» բացասական են աշխատում, որովհետև մեր բնակչության մեծ մասը, կասեի նաև իշխանական և օպոզիցիայի մեծ մասը, իրական օրակարգ չունի, հեղհեղուկ են և տակտիկական տարբեր պայմաններից կարող են իրենց կարծիքները, ուղղությունները փոխել, դրա համար դրանք շատ լավ աշխատում են, դրա համար արգելելով կամ ԱԱԾ-ի մեթոդներով աշխատել, կարող է մի փոքր կրճատել, բայց դրանք կդառնան ավելի ռեալ մարդիկ, կկարողանան ինֆորմացիոն ազդեցությամբ հասարակությանը անընդհատ շեղել, հասարակությանը, քաղաքական, անվտանգության, ռազմական ուժերին»:
Շատ ավելի ճիշտ կլինի, որ քաղաքական ղեկավարությունը կարգավորի իրական օրակարգը, իսկ դա, նրա կարծիքով պարփակված է 1990-ին անմփոփված Անկախության հռչակագրի մեջ: Նշում է.
«Եթե չլիներ, ուրիշ, բայց քանի որ կա, պետք է հիմք ընդունել և առաջ գնալ, և ;ֆեյք/ լինել-չլինելը համեմատել իրար հետ, եթե որևէ ինֆորմացիոն հոսք փորձում է մեզ շեղել Անկախության հռչակագրից, ուրեմն «ֆեյք» է: Դա ավելի ճիշտ ճանապարհ է, քան փորձել, չեմ համարում, որ կարելի է ԱԱԾ-ի միջոցով սահմանափակել, առավել ևս, որ ԱԱԾ-ն այդ միջոցները չունի, այդտեղ լուրջ մասնագիտական և վերլուծական, IT գործակազմ է պետք, որը կարծում եմ, ուղղակի չկա»:
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...