19:29 06.04.2019
Հայաստանում չկան օրենսդրական կարգավորումներ անանուն օգտատերերի վերաբերյալ, սակայն «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիր-տնօրեն Շուշան Դոյդոյանը կարծում է, որ մեր երկրի օրենսդրությունը թույլ է տալիս ապատեղեկատվություն, զրպարտություն կամ ինչպես ասվում է, մանիպուլյացիա պարունակող տեղեկություններ տարածելու դեպքում համապատասխան իրավական պատասխանատվություն սահմանել:
«Եթե կան արատավորող և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, դա ամբողջությամբ կարգավորվում է Քաղաքացիական օրենսգրքով, զրպարտության և վիրավորանքի համար կա քաղաքացիաիրավական պատասխանատվություն, ներողության, հերքման պահանջ, բարոյական ու նյութական վնասների փոխհատուցում, ամբողջ զինանոցն առկա է, մնում է` օգտվեն, կան հարյուրավոր դատական գործեր: Ինչ վերաբերում է անանուն հանդես գալուն, սա մարդու իրավունքն է` ամրագրված ՄԻԵԴ-ի կողմից «Դելֆին ընդդեմ Էստոնիայի» գործով, որ խոսքի ազատության իրավունքը ներառում է անանուն ընթերցելու, այս կամ այն կայք այցելելու, լինելու իրավունքը, այնպես որ սա անձեռնմխելի իրավունք է, ոչ բացարձակ, բայց կառավարությունը չի կարող նման կոշտ ձևով միջամտել»,- ասում է նա:
Դոյդոյանը բերում է միջազգային փորձը: Երկրները բաժանվում են երկու մասի` նրանք, որոնք օրենսդրական կարգավորումներով են փորձել լուծել համաշխարհային մարտահրավերը և նրանք, որոնք գնում են ժողովրդավարության ճանապարհով:
«Բելառուսում, Բանգլադեշում, Չինաստանում, Կորեայում, Ռուսաստանում կոշտ օրենքներ են ընդունել. այստեղ, եթե «ֆեյք» օգտատերերի կողմից ապատեղեկատվություն է տարածում, այդ բոլոր դեպքերում պետությունը կարողանում է միջամտել, արգելափակել, կանխարգելել ու պատասխանատվության ենթարկել հեղինակին, սա մերժելի միջոցն է, իսկ ժողովրդավարական երկրները՝ Կանադան, Բելգիան, Ավստրալիան, ԵՄ շատ երկրներ, որոնք ձեռնպահ են մնում օրենսդրական կարգավորումներից, որոնք գտնում են, որ ռիսկեր են պարունակում, գնում են աշխատանքային խմբեր ձեռնարկելու ճանապարհով, որոնք փորձում են վերլուծել իրավիճակը, հասկանալ` որոնք են խնդրի բազմաշերտ կողմերը, զուգահեռ իրականացնում են հասարակության իրազեկում, որպեսզի հասարակությունը հասկանա ոչ միայն, թե որ աղբյուրներից պետք է տեղեկություն ստանա, այլև, որ քաղաքացին հասկանա, որ խոսքի ազատությունը նաև պատասխանատվություն է ենթադրում, խոսքի ազատությունը չի նշանակում, որ յոյրաքանչյուրի հասցեին կարող ենք ասել այն, ինչ մեր մտքին գալիս է` վիրավորանք, հայհոյանք: Օրինակ` Կանադան վերջերս 7 մլն կանադական դոլար էր հատկացրել միայն մեդիագրագիտության քարոզարշավի համար»:
Հետևաբար, նա կարծում է, որ Հայաստանը չպետք է գնա առաջինների ճանապարհով, առավել ևս, երբ որևէ դրական օրինակ, հաջողված փորձ չկա, որը կարող է լիարժեք ընդունելի լինել, ուստի առաջարկում է հետևյալը.
«Կառավարությանն առաջարկում եմ ավելի լուրջ ուշադրություն դարձնել հանրության կրթության վրա, լրագրողական համայնքին՝ ավելի մեծ ջանքեր գործադրել, ինքնակարգավորումը ակտիվացնելու ուղղությամբ, որպեսզի խնդիրները ցցուն չլինեն ու վնաս չհասցնեն, իսկ մյուս կողմից` օրենսդրությունը լիարժեք հնարավորություն տալիս է, եթե այս կամ այն պաշտոնյան վիրավորվում է արտահայտությունից, դատի տվեք, քաղաքացիաիրավական ճանապարհով փորձեք լուծում տալ, այլ ոչ նման կոշտ, էլ չեմ ասում ԱԱԾ ներգրավելու միջոցով»:
Սա բանավոր հանձնարարական էր, որի հիմքում չկային օրենսդրական հստակ ձևակերպումներ, իսկ այն իրականացնելու դեպքում առողջ քննադատությունը ևս տուժելու է ապատեղեկատվության կողքին:
«Թացը չորին է խառնվելու, և առողջ քննադատությունը, որն ուղղվում է կառավարությանը և գուցե կարող է այնքան էլ հաճո չլինել, շատ հնարավոր է, որ խառնվի իսկապես աղբին, որը հեղեղել է սոցցանցերը: Երկրորդ ամենամեծ վտանգը ինքնագրաքննության ձևավորումն է, երբ քաղաքացին, լրագրողը, վտանգ է տեսնում, որ եթե այս կամ այն գրառումը անի, կարող է գործ ունենալ ԱԱԾ-ի հետ»:
16:53 16.06.2025
Տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստըԱզգային ժողովի խորհրդի նիստը տեղի է ունեցել հունիսի 16-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է […] ...
16:46 16.06.2025
ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է «Աթլետիկոյին»․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության B խմբի առաջին տուրում ՊՍԺ-ն Փասադենայում 4-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Աթլետիկոյին»։ Չեմպիոնների լիգայի գործող հաղթողի կազմում երկու գոլային փոխանցում է կատարել Խվիչա Կվարացխելիան։ Աչքի են ընկել Ֆաբիան Ռուիսն ու Վիտինյան։ B խմբում ընգրկված են նաև «Բոտաֆոգոն» (Բրազիլիա) ու «Սիեթլ Սաունդերսը» (ԱՄՆ)։ ...
16:41 16.06.2025
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ 2024 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանըԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ի արտահերթ նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, որն ընթացիկ ամսվա ընթացքում քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում՝ ըստ գերատեսչությունների: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հակիրճ ներկայացրել է տարեկան հաշվետվության ընդհանուր ցուցանիշները: Վահե Հովհաննիսյանը, մասնավորապես, հայտնել է, որ 2024 թվականին պետական բյուջեի […] ...
16:35 16.06.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներումԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունիսի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցներում: Նախատեսվում է հասարակական տրանսպորտի երթուղու փոփոխություն Մաշտոցի պողոտայից «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով: Ըստ փոփոխության՝ Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց խաչմերուկ – Մաշտոցի պողոտայի թունել – «Հաղթանակի» կամուրջ ուղեգծի փոխարեն, այդ երթուղով երթևեկող հասարակական տրանսպորտը կերթևեկի Մաշտոցի […] ...
16:28 16.06.2025
«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթ. ԿԳՄՍՆԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր- 2025» մրցույթը, որն ուղղված է ՀՀ գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական որակավորման բարձրացմանը: Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել 1990թ․ հունվարի 1-ից հետո ծնված առկա ուսուցմամբ ասպիրանտը, հեռակա ուսուցմամբ երկրորդ, երրորդ կամ չորրորդ կուրսի […] ...
16:20 16.06.2025
Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել հյուպատոսական խորհրդակցություններՀունիսի 11-ին թուրքմենական կողմի նախաձեռնությամբ Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների հերթական հյուպատոսական խորհրդակցությունները: Հայկական կողմը խորհրդակցություններին մասնակցում էր ՀՀ ԱԳ նախարարության հյուպատոսական վարչության պետ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ, իսկ թուրքմենական կողմը՝ Թուրքմենստանի հյուպատոսական դեպարտամենտի պետ Դովլեթմուրատ Մուրատովի գլխավորությամբ: Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված էին 1963թ. ապրիլի 24-ի «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի կատարման, […] ...