19:16 08.04.2019
«Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի թիվ 33 մասնաճյուղում բացվել է նոր տեխնոլաբ: Գերժամանակակից տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
Տեխնոլոգիական կենտրոնը ձևավորվել է ԱՄՆ դեսպանության և Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի երկարամյա ու հաջող համագործակցության շնորհիվ և ներառված է Երևանի ամերիկյան անկյան կազմում:
Ընդգծելով կրթական նոր կենտրոնի կարևորությունը՝ քաղաքապետ Մարությանը նկատել է, որ այն գրադարանի ընթերցողներին հնարավորություն կտա օգտվելու նորագույն տեխնոլոգիաներից:
«Սա այն է, ինչ մենք ուզում ենք և գնում ենք այդ ուղղությամբ՝ նոր մակարդակի բարձրացնել մեր ավանդույթները բարձր տեխնոլոգիաների բնագավառում և տալ նոր գործիքներ մարդկանց՝ կրթվելու և զարգանալու համար: Ես իմ մանկությունն անցկացրել եմ այս թաղամասում՝ փողոցի այն կողմում մեր բնակարանն էր: Եվ, բնականաբար, այդ տարիներին դպրոցից ու դասերից ազատ ժամանակ ընկերներով ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել ենք այս տարածքի ամեն մի անկյունն ու քարը: Այսօր ես ուրախ եմ իմ թաղի պատանիների համար, որ բակային խաղերից բացի նրանք կարող են գալ այս հրաշալի կենտրոն ու իրենց ազատ ժամանակը նաև այստեղ անցկացնել: Սա, իրոք, լավ հնարավորություն է»,- նշել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել ԱՄՆ դեսպանությանն ու դեսպան Թրեյսիին աջակցության համար:
Դեսպան Թրեյսին իր հերթին, կարևորելով ձևավորված արդյունավետ համագործակցությունը, համոզմունք է հայտնել, որ այն կլինի շարունակական:
«Միացյալ Նահանգները և Հայաստանը համակարծիք են այն հարցում, որ մեր հետզհետե ավելի ու ավելի շատ փոխկապակցված գլոբալ հասարակությունում երիտասարդների հաջողության գրավականը կրթությունն է՝ գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի առումով: Հուսով եմ, որ նոր Տեխնոլաբը կօգնի լրացնել տեխնոլոգիաների նկատմամբ առկա մեծ հետաքրքրությունը, որ այս պահին կա Հայաստանում»,- նշել է դեսպանը:
Քաղաքապետն ու դեսպանը շրջել են կենտրոնում, ծանոթացել Տեխնոլաբի հնարավորություններին, զրուցել սաների հետ:
Տեխնոլաբը հագեցված է համակարգիչներով, եռաչափ տպիչներով, եռաչափ գրիչներով, ինչպես նաև կոդավորման ու ռոբոտիկայի համար անհրաժեշտ գործիքակազմով: Տեխնոլաբի նպատակն է նոր տեխնոլոգիաների և տեխնիկական հմտությունների զարգացման համար անհրաժեշտ գործիքների օգտագործման անվճար հնարավորությունների ապահովումը՝ հատկապես երիտասարդների համար:
Տոխնոլաբում կանցկացվեն կոդավորման և ծրագրավորման դասընթացներ, ուսուցումներ՝ կապված կենտրոնում առկա նոր տեխնոլոգիաների հետ: Այցելուները կարող են նաև բերել և տեղում օգտագործել իրենց անձնական սարքավորումները: Շինությունը մատչելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար: Կենտրոնի բոլոր ծառայությունները և ծրագրերը կլինեն անվճար:
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...