11:02 09.04.2019
Այսօր բնապահպանական հերթական դատավարությունն է հրավիրվել` «Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ» գործով:
Ըստ նախապես տարածված հաղորդագրության՝ անտառային ոլորտում պատկան մարմինների կողմից անտառի վատ կառավարման` օգտագործման, հսկողության, վերահսկողության, հաշվառման, կոռուպցիոն ռիսկերի առկայության պայմաններում Հայաստանն ունի անտառածածկ տարածքների կորուստ, անտառային տարածքների դեգրադացում, բարձրարժեք ծառատեսակների` ցածրարժեք տեսակներով և կոճղաշիվային անտառներով փոխարինում, անտառային յուրօրինակ լանդշաֆտների և կենսաբազմազանության կորուստ, սողանքների, էրոզիոն-սելավային պրոցեսների ակտիվացում, աղբյուրների չորացում:
Ինչ վերաբերում է վիճակագրական տվյալներին
Հայաստանի Հանրապետության անտառային պետական ֆոնդը 1993 թվականի հաշվառման արդյունքներով կազմում էր երկրի տարածքի 11.2 % – ը՝ մոտ 460 հազ. հա, որից 334,1 հազ. հա-ն անտառածածկ տարածքներն են, այդ թվում՝ մոտ 50 հազ. հա-ն` արհեստական անտառները: Համաձայն 2011 թվականին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հայաստանում կենսաբազմազանության ինտեգրված կառավարում» ծրագրի կողմից հեռահար զոնդավորման մեթոդով ստացված տվյալների` Հայաստանի անտառածածկի մակերեսը կազմում է 332.333 հեկտար կամ երկրի ընդհանուր տարածքի շուրջ 11.17%-ը:
Հայաստանի պետական անտառները հիմնականում կառավարվել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության (շուրջ 75%) և Հայաստանի Հանրապետության բնապահպանության (շուրջ 25%) նախարարությունների կողմից:
Դեռ 2005 թվականի տվյալներով, ըստ նշանակության` Հայաստանի անտառները դասակարգվում էին`
ա) պաշտպանական նշանակության անտառների (257 հազ. հա),
բ) սոցիալական նշանակության անտառների (106 հազ. հա),
գ) հատուկ նշանակության անտառների (96 հազ. հա)։
Ասվում էր, որ հանրապետության բնական անտառների մոտ 70%-ը կազմալուծված ու ծերացած է, համեմատաբար դժվարամատչելի հասուն և գերհասուն անտառներում կենտրոնացած են փայտանյութի զգալի պաշարներ, որոնք ռելիեֆի կտրտվածության և դժվար հասանելիության պատճառով զերծ են մնում անտառօգտագործման շատ տեսակներից:
Բանն այն է, որ Հայաստանի անտառները լեռնային են և հանդիպում են հյուսիսային ու հարավային շրջաններում։ Կենտրոնական շրջանը համարյա անտառներից զուրկ է, կան միայն անտառների կղզյակներ կամ չորասեր նոսրանտառներ։ Հայաստանում գերակշռում են լայնատերև անտառները։ Կան միատարր համակեցություններ՝ ամենաշատ տարածված անտառատեսակներից՝ հաճարենուց, կաղնուց և բոխուց կազմված, ինչպես նաև խառնանտառներ՝ տարբեր տեսակների ուղեկցությամբ։ Անտառները տարածված են 500-2400 մ բարձրությունների վրա։ Առանձնացնում են չորս հիմնական տիպեր՝ կաղնուտներ, հաճարկուտներ, բոխու անտառներ և չոր նոսրանտառներ։
Ինչ վերաբերում է անտառվերականգման աշխատանքներին
2011 թվականին, երբ փորձեցին հասկանալ, թե ինչպիսին է ՀՀ անտառածածկը, խոսեցին նաև այն մասին, թե ինչ աշխատանքներ են իրականացվել 2004-2011 թթ-ին անտառվերականգնման ուղղությամբ: Նշվեց, որ ավելի քան 30.000 հա տարածքում անտառվերականգնում է իրականացվել: Իսկ 2012թ-ին Վայրի բնության պահպանության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ սկսվել է միատարր անտառտնկարք տրանսֆորմացիայի ենթարկելու ծրագիրը: 150 հա միատարր սոճուտները խառը անտառների վերափոխման ծրագիրն արդեն ընթացքի մեջ է Գուգարքի, Սպիտակի և Նոյեմբերյանի տարածաշրջանում:
Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող անտառածածկը կազմում է ընդամենը 0,1 հա:
Ինչ վերաբերում է օրենսդրական կարգավորումներին
ՀՀ-ում 2005 թվականից գործում է Անտառային օրենսգիրքը: Անտառային բնագավառում հարաբերությունները կարգավորվում են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Անտառային օրենսգրքով, Հողային օրենսգրքով և այլ իրավական ակտերով:
2017 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունվել է «Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգը», որն ուղղված է անտառային ոլորտի կայուն կառավարման, անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման վիճակի բարելավման ու ապօրինի հատումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման խնդիրների լուծմանը:
Փոփոխության համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը վերակազմավորվում է որպես կոմիտե և տեղափոխվում Բնապահպանության նախարարության ենթակայության ներքո:
2018-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անտառային ֆոնդի վիճակը բնութագրել է որպես «աղետալի» և ընդգծել խնդիրների լուծման անհրաժեշտությունը:
Դարձյալ վիճակագրություն՝ այս անգամ ապօրինի ծառահատումների վերաբերյալ
Անտառն ունի բնական աճ, տարեկան աճը կազմում է 1,3-2,7 խորանարդ մետր : 80-ականներին անտառային պաշարները հաշվարկվել են 42 մլն խորանարդ մետր, 2008-ին փայտանյութի ծավալը նույն մակարդակի վրա է եղել, սակայն անտառային տարածքները որակական փոփոխություններ են կրել:
Դեռ 2011 թվականին է ապօրինի հատված ծառերի քանակի մասով այսպիսի վիճակագրություն ներկայացվել`
2003թ.- 42236
2004թ. -32766
2005թ. -21703
2006թ. -5784
2007թ.- 4503
2008թ. -2080
2009թ.- 2287
2010թ.- 2520
2011թ. -2425
Բանն այն է, որ հանրապետության անտառազուրկ տարածքների զգալի մասը վաղ անցյալում ծածկված է եղել անտառներով։ Դարերի ընթացքում անկանոն շահագործման և հատման հետևանքով ՀՀ անտառների զգալի մասը ոչնչացվել է, անհետացել են բույսերի բազմաթիվ արժեքավոր տեսակներ, պահպանված անտառները հիմնականում ցածրարժեք տնկարկներ են: Հայաստանում շատ անտառներ ներկայումս գտնվում են հատուկ պահպանության տակ, բնության հատուկ պահպանվող տարածքների շուրջ 90%-ն անտառներ են:
Այսօր հանրային դատավարության ընթացքում կքննվի ՀՀ պետական լիազոր մարմինների` ՀՀ կառավարության, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Բնապահպանության տեսչական մարմնի, «Անտառային կոմիտեի», «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, իրավապահ մարմինների մասնակցությունը և պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի համար:
19:17 02.08.2025
Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցովԱդրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...
19:05 02.08.2025
Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստՀայկ Մուսախանյանը համալրել է ԲԱՏԷ-ի կազմը։ Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը կնքել են կես տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2026 թվականի հունվարի 1-ին: 27-ամյա Մուսախանյանը 2025 թվականի հունվարին միացել էր «Ալաշկերտին», որի կազմում մասնակցել է 12 հանդիպման: Նոր թիմում Հայկ Մուսախանյանը կխաղա «6» համարի մարզաշապիկով: ...
18:58 02.08.2025
ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիանՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...
18:47 02.08.2025
Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համարՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...
18:36 02.08.2025
Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համարԱրման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...