01:00 10.04.2019
Եվրոպական կառույցները Հայաստանի տարբեր ոլորտներում արձանագրում են առաջընթաց, այդ թվում՝ խոսքի ազատության ոլորտում: Այս թեմայի շուրջ խոսել է Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում: Նա նշել է, որ եթե խոսքը վերաբերում է խոսքի ազատությանն ու ընտրությունների կազմակերպմանը, ապա ինքն այդ գնահատականների հետ համաձայն է:
«Թեպետ պետք է նաև հասկանանք, որ այսօր աշխարհում վերաբերմունքը փոխվել է ժողովրդական ինստիտուտների նկատմամբ, այն առումով, որ այլևս ընտրական ժողովրդավարությունները լիարժեք ժողովրդավարություն չեն համարվում, եթե դրան չի հետևում բիզնեսի և իշխանության սերտաճման բացառությունը: Եթե չեն վերացվում կոռուպցիոն երևույթները երկրում, միշտ վտանգ կա, որ ընտրական ժողովրդավարությունը և ընտրությունները կարող են դառնալ մանիպուլյացիայի զոհ, և մենք դա տեսնում ենք Մոլդովայում, երբ հաղթում են երկու տարբեր, հզոր օլիգարխական կլաններ, և խորհրդարանն ամբողջությամբ գտնվում է այդ օլիգարխների հետ կապ ունեցող քաղաքական գործիչների վերահսկողության տակ, և տեսնում ենք նաև ճգնաժամ, որ հնարավոր չէ այդ պատճառով ձևավորել կոալիցիա, քանի որ մի կողմից պետք է ԵՄ աչքերում դրական երևալ՝ աջակցություն ստանալու համար, մյուս կողմից էլ՝ չեն ուզում հրաժարվել առավելություններից, որ ձեռք են բերել բիզնեսում և քաղաքականությունում»,- ասաց Բորիս Նավասարդյանը:
Նա հիշեցրեց, որ նմանատիպ գործընթաց կա նաև Ուկրաինայում, որտեղ ևս կայացել է ընտրական ժողովրդավարությունը, բայց օլիգարխական համակարգը չի քանդվել, ուստի չի կարելի ասել, որ դրական արձագանքները Հայաստանի մասին արդեն իսկ խոսում են, որ վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ դրական է: Նրա խոսքերով՝ կան որոշ մտահոգություններ և դրանց մասին պետք է հոգալ, որպեսզի հաղթահարենք այն խոչընդոտները, որ կան երկրի զարգացան համար:
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...