17:26 09.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Փաշինյանն ապրիլի 9-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ԲՀԿ-ական պատգամավորների ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ դիմեց զեկուցող, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանին:
«Դուք խոսեցիք տրամաբանության մասին՝ հղում անելով կոնկրետ ծրագրի, որ ունենք տարվա ընթացքում 4 զորակոչ: Խոսքը կոնկրետ երկրի անվտանգությանն է վերաբերում, հստակ թվեր են պետք, որ իմանանք՝ այդ ռեսուրսը հստակ թվերով, ոչ թե տրամաբանությամբ մեզ բավարարո՞ւմ է, թե՞ ոչ: Սա երկրի անվտանգության խնդիր է»,- ասաց Փաշինյանը:
Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ցիկլի փոփոխության առումով ի՞նչ է սպասվում, նշեց՝ հիմա կա ցիկլ, որով մարտական հերթապահություն է իրականացնում ՊՆ-ն, և եթե այս նախագիծն ընդունվում է, ցիկլի լուրջ փոփոխություն պետք է տեղի ունենա:
«Հնարավոր համարո՞ւմ եք դա, ի՞նչ ժամկետներում պետք է տեղի ունենա, առհասարակ, ունենք մարտական ծրագիր՝ 5-ամսյա ժամկետում ուսուցանում են զինվորներին, այդ ծրագիրն արդյո՞ք բավարար է մեկ տարում զինվորներին ուսուցանելու համար: Սա մեծ գործընթաց է, հնարավո՞ր է կազմակերպել այդ գործընթացը»,- հարցրեց նա:
Էնֆիաջյանն արձագանքեց, որ գիտակցում են՝ սա իր մեջ պարունակում է բավական լայնածավալ աշխատանք, որը կլինի իրավական ակտերով, ապա նշեց՝ իրենք փոքր նախաձեռնությամբ էլ հանդես չեն գալիս: Պատգամավորն ասաց, որ թվային տվյալներ, տեղեկություններ կան, որոնք հրապարակման ենթակա չեն:
«Այդ հնարավորությունը մեր զինված ուժերն ունեն: Թվային տվյալներ կներկայացնեմ, որ Ձեզ համար փաստն ավելի տպավորիչ լինի»,- ասաց նա՝ ներկայացնելով վերջին 2 տարիներին զինված ուժերում տեղի ունեցած դժբախտ պատահարները, մահվան ելքով դեպքերը:
Էնֆիաջյանը ներկայացրեց, որ 2017 թ. հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 23 զոհ ենք ունեցել, սպանության 6 դեպք, 11 դժբախտ պատահար, անվտանգության կանոնների խախտման 2, ինքնասպանության՝ 9, առողջական խնդիրների՝ 6, անգործության՝ 6, անհայտ 3 դեպք, ընդհանուր թվով՝ 66 դեպք է եղել:
2018 թ. հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 7 զոհ է եղել, սպանության 2 դեպք, 19 դժբախտ պատահար: Պատգամավորը շեշտեց՝ ավելի փոքր զինծառայողների հետ կապված ավելի մեծ համամասնություն կա. դեպքերի մեծ մասը նրանց է վերաբերում: 2018-ին անվտանգության կանոնների խախտման 3 դեպք է գրանցվել, ինքնասպանության՝ 9, առողջական խնդիրների՝ 2, անհայտ 3 դեպք: Ընդհանուր առմամբ՝ նախորդ տարի 45 դեպք է գրանցվել զինված ուժերում:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...