18:40 09.04.2019
Հայաստանում խոսքի ազատության ու մանիպուլյացիաների մասին է «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի ժամանակ խոսել Մամուլի ակումբի տնօրեն Բորիս Նավասարդյանը`արձանագրելով, որ Հայաստանում խոսքի ազատությունը թեպետ առաջընթաց է ապրել, բայց այսօր տարերային ազատություն է տիրում:
«Ես կարող եմ ասել, որ առաջընթացը զգալի է, այն գուցե կարելի է համեմատել 1990-1991թթ. իրավիճակի հետ, երբ նույնպես տարերային ազատություն կար, որը երաշխավորված չէր օրենսդրական համակարգով, որը երաշխավորված չէր ինստիտուտների առումով, իսկ այսօր օրենսդրությունն ու ինստիտուտը որքան էլ թերություն ունենան, ավելի է զարգացած, բայց ամեն դեպքում տեսնում ենք, որ այն ազատությունը, որ մենք ունենք, տարերային է մասամբ և անհարժեշտ են հստակ բարեփոխումների քայլեր, որոնք պետք է կազմեն իշխանությունների, կառավարության քաղաքականությունը լրատվական ոլորտում, և կարծում եմ` մոտակա ժամանակներս այդ գործընթացները կսկսվեն»,- ասաց Բորիս Նավասարդյանը:
Մեկնաբան Արամ Աբրահամյանը հիշեցրեց կառավարության նիստի ժամանակ վարչապետի կողմից բարձրացրած խնդիրը ֆեյքերի մասին, որտեղ ասվում էր, որ նախկին իշխանությունները մեծ փողեր են ծախսում տեղեկատվական մանիպուլյացիաների համար և հարց ուղղեց, թե ի՞նչ է նշանակում «տեղեկատվական մանիպուլյացիա»: Արդյո՞ք այն քրեորեն պատժելի արարք է:
«Շատ լայն է «տեղեկատվական մանիպուլյացիա» հասկացությունը: Երբ մենք զրուցում էինք, և ես փորձում էի ենթադրել, թե ինչպիսի վերաբերմունք ունեն տարբեր եվրոպական երկրների պաշտոնյաները և քաղաքական գործիչները Հայաստանում զարգացումների վերաբերյալ, ես էլ էի մանիպուլյացիա անում, որովհետև այս հաղորդման ձևաչափում չէի կարողանա ներկայացնել ամբողջական իրողությունը և եթե կարողանայի, չի նշանակում, որ ամբողջական իրողությանը տիրապետում եմ, այսինքն` ես միակողմանի ներկայացրի այն, ինչ կա ԵՄ-Հայաստան հարաբերություններում, այսինքն` անում էի մանիպուլյացիա»,- բացատրեց Բորիս Նավասարդյանը:
Նա նաև նշեց, որ այդ կարգի մանիպուլյացիան գերակշռում է ոլորտում, մանավանդ, որ օպերատիվ ինֆորմացիայի տրամադրումը չեն կարող իրենց թույլ տալ շատ լրատվամիջոցներ, նրանք հետ են մնում սոցիալական ցանցերից, առցանց լրատվամիջոցներից և ավելի շատ մեկնաբանություն և վերլուծություն են ներկայացնում:
«Իսկ ի՞նչ է մեկնաբանությունը և վերլուծությունը, եթե ոչ մանիպուլյացիա, այսինքն` փաստերի հավաքում և կամովի ներկայացում»,- նշեց նա:
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...