ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը «քաղբանտարկյալների» թեմայով քննարկման ժամանակ խոսել է ԼՂ հարցից և հակահարված ստացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը «քաղբանտարկյալների» թեմայով քննարկման ժամանակ խոսել է ԼՂ հարցից և հակահարված ստացել

19:42 09.04.2019

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակում այսօր հանրային լսում է կազմակերպվել Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի առնչությամբ, որին ներկա են եղել ադրբեջանցի իրավապաշտպաններ. վերջիններս բարձրաձայնել են Ադրբեջանում քաղբանտարկյալների նկատմամբ իրականացվող ճնշումների մասին:

SHANTNEWS.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Տաթև Հայրապետյանը տեղեկացրեց, որ դա համատեղ հանրային լսում էր՝ Իրավական հարցերի, Մարդու իրավունքների և Մոնիթորինգային հանձնաժողովի: Հանրային լսմանը ներկա են եղել ադրբեջանցի հայտնի իրավապաշտպաններ Լեյլա Յունուսը, Ռասուլ Ջաֆարովը, սկայպով միացել է նաև Իլգար Մամեդովը, որն անցյալ տարվա օգոստոսին է ազատ արձակվել:

Հարցին՝ ինչո՞ւ են հրավիրվել ադրբեջանցի իրապաշտպանները, ո՞ւմ նախաձեռնությամբ, Հայրապետյանը պատասխանեց.

«Քանի որ զեկույց են պատրաստում Ադրբեջանում քաղբանտարկյալների թեմայով, դրա հետ կապված՝ հրավիրել էին նախկին քաղբանտարկյալներին: Նրանք խոսում էին՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի հետ կապված, հիմնականում, թե ինչ պատճառներով են ձերբակալում, ինչ կտտանքների են ենթարկվում, ինչպես են նրանցից ոմանք սպանվում և այլն»:

Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչը հայտնեց, որ ադրբեջանցի իրավապաշտպանների ելույթներին արձագանքել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը՝ Սեմիդ Սեիդովը:

«Նա փոքր-ինչ վրդովված ելույթ ունեցավ և, չգիտես ինչու, որոշեց կրկին խոսել Ղարաբաղյան հակամարտությունից, որն անհարմար իրավիճակ ստեղծեց իր համար: Ի պատասխան՝ մեր պատվիրակությունից պարոն Վարդանյանն արձագանքեց, որ չի կարելի շարունակ ամեն ինչին արձագանքել նույն կերպ՝ Ղարաբաղյան հակամարտության թեմայով, այստեղ կոնկրետ խնդիր է շոշափվում ու լավ կլինի՝ խոսեն խնդրի մասին, ոչ թե հակամարտության:

Նաև արձագանքեց Լեյլա Յունուսը` նշելով, որ Ադրբեջանում բռնապետությունը կարողանում է շարունակել դիրքերը պահել՝ օգտագործելով հակամարտությունը և փնտրելով արտաքին թշնամիներ»,- ասաց Հայրապետյանը:

Ավելի վաղ հայտնել էինք` ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ  Նաիրա Զոհրաբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում տեղեկացրել է, որ այսօր ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հարցը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP