13:48 10.04.2019
Բարձրագույն դատական խորհուրդն ամփոփում է իր գործունեության վերջին 1 տարին: Ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ ներկայացվելու են ոչ միայն վերջին մեկ տարում կատարված աշխատանքները, այլև ռազմավարական ծրագրերը, որոնք արդեն ընթացքի մեջ են:
Մինչ հաշվետվության ներկայացումը ցուցադրվեց ԲԴԽ-ի կառուցվածքի, փոփոխությունների ու գործունեության մասին պատմող երկու տեսահոլովակ: ԲԴԽ-ն վերջին 1 տարվա ընթացքում կայացրել է 289 որոշում, 5 կարգապահական տույժ սահմանելու որոշում, 2 նկատողություն, 1 խիստ նկատողություն, 1 լիազորությունների դադարեցում և 1 մերժում: Նախատեսվում է նաև նոր կայքի շնորհանդես, որը մշակման մի քանի փուլ է անցել:
Գագիկ Հարությունյանը վարչապետին նվիրեց ԲԴԽ-ի գործունեությունն ամփոփող ժողովածուն և իր ելույթում առանձնացրեց մի քանի կարևոր շեշտադրումներ:
«ԲԴԽ-ն դատավորի և դատարանի անկախության երաշխավորման իր սահմանադրաիրավական առաքելության իրականացման նպատակով լիազորությունների ստանձնման պահից խնդիր է դրել հետևողական ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ երաշխավորել դատական իշխանության համարժեք տեղն ու դերն իշխանությունների բաժանման ու հավասարակշռման համակարգում, ապահովել դատավորների ու դատարանների գործառութային, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախության անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ, բարձրացնել հանրային վստահությունն արդարադատության նկատմամբ:
ԲԴԽ-ի գլխավոր նպատակն է նախադրյալներ ստեղծել իրավունքի գերակայության սկզբունքի, հետևողական իրացման, մարդու հիմնարար իրավունքների ու ազատության անմիջական գործունեության համար, նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը, ներդնել առաջադիմական էլեկտրոնային արդարադատության ու մշտադիտարկման համակարգեր, էապես կրճատել արդարադատության ծախսատարությունը, որակական փոփոխություններ իրականացնել դատարանի մատչելիության ու ողջամիտ ժամկետներում գործերի քննության հիմնարար սկզբունքների իրացման հարցում, բարձրացնել դատական ծառայողների որակն ու պատասխանատվությունը»,- ասաց Գագիկ Հարությունյանը:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...