16:27 10.04.2019
«ԲԴԽ-ում փոփոխություններ չեն սպասվում, մի խնդիր ունենք, որ դատավորների ընդհանուր ժողովը չի կարողանում մեկ թափուր տեղը համալրել, և դա խնդիր է առաջացնում, ու եթե այդ հարցը լուծվի ամբողջական կազմով, խորհուրդը կկարողանա աշխատել»,- ապրիլի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Նա, խոսելով խնդիրներից, նշեց, որ կան մի շարք այլ խնդիրներ, որ մտահոգում են: Մասնավորապես, դրանցից մեկը պայմանավորված է Դատական օրենսգրքով: Լուրջ խնդիրներ են առաջացել` կապված դատական ծառայության մասին օրենքի ուշ ընդունման հետ, երբ օրենքը պետք է գործեր ապրիլի 9-ից, բայց գործեց հուլիսից, և պարզվեց, որ այն որոշակիորեն առնչվում է նաև քաղաքացիական ծառայության և հանրային ծառայության մասին օրենքի իրացման հետ: Արդյունքում ենթաօրենսդրական ակտերի ընդունման ուշացումն աշխատակազմում և դեպարտամենտում ստեղծում է խնդիրներ, նույնիսկ դատարաններում աշխատակազմերի ղեկավարներին չեն կարողանում ընդունել և նշանակել: Այժմ պայմանագրային հիմունքներով են նշանակվել, որպեսզի կարողանան աշխատել մինչև փաստաթղթերի ընդունումը: Հիմա աշխատանքային խումբը պատրաստում է փոփոխությունների փաթեթ: Բայց սա, ըստ Գագիկ Հարությունյանի, ընթացակարգային խնդիրներ են, որոնք կհաղթահարվեն: Կան այլ գլոբալ խնդիրներ:
«Գլոբալ խնդիր են համակարգային փոփոխությունները: Դա այնպիսի նեղ տեղերի հաղթահարումն է, որ որակ կփոխեն, իսկ այդպիսի նեղ տեղերը, ցավոք, շատ են, և ստիպված եղանք որոշներն անվանել սև խոռոչներ: Այսինքն` անհնարին է այսօրվա գործավարության պայմաններում որակ փոխել, անհնարին է սուբյեկտիվ ազդեցություների պարագայում որակ փոխել, անհնարին է տարեկան երկու անգամ դատական վիճակագրություն ամփոփելով իրականության մասին պատկերացում ունենալ, անհնարին է առանց թվային արդարադատության փորձել թեթևացնել ծանրաբեռնվածությունը և այլն»,- ասաց Գագիկ Հարությունյանը:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...