15:51 10.04.2019
«Դուք այդ խանգարողներին տեսնում եք սուբյեկտիվ դաշտում, ես տեսնում եմ հանգամանքների մեջ»,- այսօր՝ ապրիլի 10-ին, ԲԴԽ-ի գործունեության տարեկան ամփոփումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` ասաց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը` ի պատասխան լրագրողների հարցին, թե ում նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր ելույթում ասաց, որ կարող են լինել դատական համակարգի բարեփոխմանը խանգարողներ: Խանգարող հանգամանքներ կարող են լինել, համենայնդեպս, առ այսօր մեր գործունեությանը խանգարողներ չկան:
Վարչապետն իր ելույթում ասել էր նաև, որ այսօր բացառիկ հնարավորություն կա անկախ դատական համակարգ ունենալու համար: Լրագրողները ԲԴԽ նախագահին խնդրեցին նաև այս արտահայտությունը մեկնաբանել:
«Այո´, այսօր կա հնարավորություն ունենալու անկախ դատական իշխանություն, և իշխանության վերաբերյալ իմ դիրքորոշումը միայն այսօր չէ, որ արտահայտվում է: Հարցը վերաբերում է ընդհանրապես համակարգին, դրա գործունեության հիմքերին, նախադրյալների առկայությանը: Նախկինում խանգարում էր այն, որ չկար այդ համակարգը, ու չկային այդ նախադրյալները: Մենք այսօր խոսում ենք նաև տարաբնույթ սուբյեկտիվ միջամտությունների մասին: Խորհուրդ կտամ լրատվամիջոցներին` փորձե՛ք հարցի զուտ ֆորմալ դրսևորումներն ու էությունը տարբերել: Այսպես կոչված հեռախոսային արդարադատությունը շատ պրիմիտիվ մոտեցում է այդ հարցի, որը ժամանակին, կարող է, շատ է եղել, քիչ է եղել: Արդարադատության համար առնվազն 4 երաշխիք է պետք, որ լինի՝ ֆունկցիոնալ, ինստիտուցիոնալ, նյութական ու սոցիալական, և ես խորապես համոզված եմ, որ այդ երաշխիքներն այսօր էլ անբավարար են, և մեր ամբողջ գործունեությունն ուղղված է այդ երաշխիքների ստեղծմանը»,- նշեց Գագիկ Հարությունյանը:
18:49 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ Փրկարար ծառայության զարգացման տեսլականը կարևոր է ՆԳՆ բարեփոխումների շղթայի ամբողջականացման շրջանակում և ներկայացրել հայեցակարգում բարձրացված խնդիրների լուծումները: Մասնավորապես, ներկայացվել են մանրամասներ ՆԳՆ կողմից ոլորտային քաղաքականության մշակման, ոլորտում վարվող քաղաքականության մոնիթորինգի, արտադրական […] ...
18:36 30.04.2025
Կհամաֆինանսավորվի 27 սուբվենցիոն ծրագիր. գործադիրի որոշումներըԿառավարությունը 3 լավարկում է առաջարկում ընդհանուր հայտարարագրման գործընթացում սոցծախսերի փոխհատուցման մասով, կհամաֆինանսավորվի սուբվենցիոն ևս 27 ծրագիր, Հայաստանը կունենա նոր դեսպանատուն Օմանի Սուլթանությունում, առաջիկայում նաև՝ Հունգարիայում: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:27 30.04.2025
Ընտրական մարմինների ասոցիացիայի 2026-ի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի ՀայաստանումԱպրիլի 25-ից 27-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը Մանիլայում (Ֆիլիպիններ) մասնակցել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի քարտուղարության (A-WEB) 13-րդ գործադիր խորհրդի նիստին: Պատվիրակության կազմում են ընդգրկված եղել ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ Մերինե Սուքիասյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, այդ թվում՝ գործադիր խորհրդի նիստի անցկացման […] ...
18:17 30.04.2025
Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը կարծում է, որ Լիոնել Մեսսիի հետ համեմատությունը դրական է ազդում իր վրա։ «Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ։ Ինձ մոտիվացիա է տալիս, երբ տեսնում եմ, որ մարդիկ համեմատում են ինձ նրա հետ։ Որքան շատ է լինում ճնշումն ինձ վրա, ես ավելի լավ եմ հանդես գալիս։ […] ...
18:08 30.04.2025
Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Դամասկոսի արվարձանում գտնվող հասարակական անվտանգության ուժերի վրաՍիրիայի ընդհանուր անվտանգության ուժերը իսրայելական ավիահարվածների են ենթարկվել Դամասկոսի հարավային արվարձանում գտնվող Սահնայա բնակավայրում, հայտնում է Syria TV -ն՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ին։ «Իսրայելական ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Սահնայայի մատույցներում ընդհանուր անվտանգության ուժերի հավաքակայանին», – հաղորդում է հեռուստաալիքը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է անվտանգության մեկ աշխատակից, մի քանիսը վիրավորվել […] ...