Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում բարձրացրեց Ադրբեջանում հայատյացության քարոզի հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում բարձրացրեց Ադրբեջանում հայատյացության քարոզի հարցը

18:16 10.04.2019

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր «Քաղաքական ղեկավարների դերը ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարում» թեմայով քննարկման ժամանակ ելույթ ունենալով՝ նշեց.

«Ես համաձայն եմ, որ Եվրոպան այսօր բախվում է ատելության, ռասիզմի, քսենոֆոբիայի աճին: Եկեք ինքներս մեզ հարց տանք. մեր ասամբլեայում հաճախ հնչում են քսենոֆոբ ու ռասիստական արտահայտություններ, քաղաքական գործիչները իրենց քաղաքական ու բարոյական պարտավորությունները չեն կատարում»:

Զոհրաբյանը նաև մի քանի օրինակ բերեց: Նա հիշեցրեց՝ Ադրբեջանի օմբուդսմենը հայտարարեց, որ Ռամիլ Սաֆարովը կացնահարեց հայ սպայի, և դա բերեց իբրև գովելի օրինակ, Ադրբեջանի նախագահն ասաց, որ Ադրբեջանի թշնամին է ողջ հայ ժողովուրդը, իսկ ասամբլեան լռություն պահպանեց, և դա մտահոգիչ է:

ՀՀ պատվիրակության անդամը մեջբերեց ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի հայտարարությունը, որ Ալիևը խաղաղություն չի ուզում, ապա նշեց՝ ադրբեջանական դպրոցական դասագրքերում ատելության քարոզ է, և կրկին լռություն է տիրում, երբ հայտարարում են, որ հայատյացություն են տարածում ադրբեջանական ԶԼՄ-ներն ու դասագրքերը, կրկին լռում են: Զոհրաբյանն ընդգծեց՝ եթե նշեն նմանատիպ օրինակներ, հետո ևս մեկ բանաձև ընդունեն, որը խնդրին լուծում չի տալու, ապա, անկասկած, միայն կավելացնեն մեռելածին բանաձևերը ևս մեկով:

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունից Սահիբա Գաֆարովան քիչ անց արձագանքեց Նաիրա Զոհրաբյանի ելույթին, Խոջալուի հարցը բարձրացրեց, հիշեցրեց՝ ՀՀ նախկին նախագահներից Ռոբերտ Քոչարյանը ԵԽԽՎ-ում հայտարարել է, որ ադրբեջանցիներն ու հայերն էթնիկապես անհամատեղելի են:

Գաֆարովան նաև հայտարարեց, թե Հայաստանի պատվիրակության անդամներից ոմանք ելույթներ են ունենում ԵԽԽՎ-ում՝ դրանով ատելության քարոզ անելով, ապա ընդգծեց՝ ատելության տարածումը ԼՂ հարցի լուծմանը չի նպաստի, հակառակը՝ այն կբարդացնի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP