11:42 11.04.2019
Կառավարության ապրիլի 11-ի նիստում գործադիրը հավանություն տվեց անօթևան անձանց կացարանով ապահովելու որոշման նախագծի փոփոխությանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրեց նախագծով սահմանված փոփոխությունները:
«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց բնակության համար նախատեսված կացարանում՝ «Վետերան» օթևանում, որն ընդգրկված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում, որպես առանձին ստորաբաժանում, ավելի քան երկու տարի է, ինչ առկա են ազատ սենյակներ, որոնք չեն բնակեցվում որոշման պահանջներին համապատասխանող կարգավիճակ ունեցող դիմող չլինելու պատճառով»,- ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Վետերան» օթևանն ունի 48 սենյակ, որոնցից 5-ն օգտագործվում է որպես աշխատասենյակ, իսկ 43-ը՝ բնակելի են (այդ թվում՝ 29 սենյակ մեկ տեղանոց, 14 սենյակ՝ երկտեղանոց), որտեղ կարող է բնակվել առավելագույնը 57 մարդ: Այս պահին ազատ է 10 սենյակ, որից 3-ը՝ երկտեղանոց: Երկտեղանոց սենյակները տրամադրվում են ամուսնական զույգերի կամ մոտ հարազատների (երկու քույր, երկու եղբայր և այլն): Որոշման համաձայն` փոփոխություն կկատարվի կացարան ընդունվելու իրավունք ունեցող անձանց շրջանակի մեջ, դարձնելով առավել իրատեսական, ընդգրկելով այն անձանց, ովքեր իրավամբ կարիք ունեն բնակելի տարածքի և ի վիճակի են ինքնուրույն բնակվել, ունեն ինքնասպասարկման ունակություն և սեփական խնդիրներն ինքնուրույն հոգալու հնարավորություն (հոգալ սննդի, կոմունալ ծառայությունների և այլ ծախսեր):
«Առաջարկվում է «Վետերան» օթևանում կացարանով ապահովել աշխատանքի վետերանի կարգավիճակ կամ 40 և ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող և օրենսդրությամբ նախատեսված խնամողներ չունեցող տարեց անձանց, «հաշմանդամ-երեխա» կարգավիճակ ունեցող միածնող ընտանիքի կամ ամուսնական զույգի, եթե ամուսիններից մեկն ունի հաշմանդամություն: Արդյունքում հստակեցվում է կացարանով ապահովման ենթակա անձանց շրջանակը, միաժամանակ կլուծվի նվազագույնը 10 անօթևան անձի (ընտանիքի) բնակարանային խնդիր»,- նշեց նախարարը:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...