Աննախադեպ բարենպաստ իրավիճակ է ձևավորել Արցախյան հակամարտության կարգավորման հարցում. Արթուր Ղազինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Աննախադեպ բարենպաստ իրավիճակ է ձևավորել Արցախյան հակամարտության կարգավորման հարցում. Արթուր Ղազինյան

12:02 11.04.2019

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, «Մեկ Հայաստան» ցենտրիստական  կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ աննախադեպ բարենպաստ իրավիճակ է ձևավորել Արցախյան հակամարտության կարգավորման հարցում.

«Երեկ ԱՄՆ Սենատում տեղի ունեցած լսումների ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մի հայտարարություն է արել, որով Արցախին տվել է լեգիտիմ իրավունք իր ինքնիշխանությունը հաստատել 1992 -1994թթ. Արցախին պարտադրված պատերազմում Ադրբեջանի կողմից կորցրած տարածքների նկատմամբ։

Պատասխանելով դեմոկրատ Սենատոր Դուրբինի այն հարցին, թե արդյոք Հոլանի Բարձունքները Իսրայելի ինքնիշխան տարածք ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշումն ու Ղրիմի «բռնակցումը» նույնական չեն, Պետքարտուղարը պատասխանել է, որ չի կարելի համեմատել նշված երկու խնդիրները, քանի որ Իսրայելը Հոլանի Բարձունքները գրավել է իր կենսական անվտանգությունը պաշտպանելու և իր վրա Սիրիայի կողմից հարձակումները կանխելու նպատակով, մինչդեռ Ռուսաստանը Ղրիմը «բռնակցել» է իրեն անվտանգային ոչ մի սպառնալիք չառաջացնող պետությունից։
Չքննարկելով Ղրիմի վերաբերյալ Պետքարտուղարի կողմից արված հայտարարության իրավաչափությունը, պետք է արձանագրել, միջազգային իրավունքում հաստատվեց նոր իրողություն, որը հավակնում է վերածվել միջազգային սովորութային իրավունքի աղբյուրի։

Համաձայն այդ իրողության, եթե իր նկատմամբ ուղղված ակնհայտ ագրեսիայի արդյունքում պաշտպանվող պետությանը հաջողվում է գրավել իր անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող, սակայն ագրեսոր պետության միջազգայնորեն ճանաչված տարածքը, ապա պաշտպանվող պետությունը ստանում է լեգիտիմ իրավունք պահանջել և ստանալ միջազգային հանրությունից այդ տարածքի նկատմամբ իր ինքնիշխանության ճանաչում։

Կարծում եմ, Հայաստանի և Արցախի դիվանագետներն ու փորձագետները պետք է օգտագործեն այս նախադեպը՝ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ցուցաբերած ագրեսիայի արդյունքում կորցրած տարածքների նկատմամբ Արցախի ինքնիշխանության հաստատման նպատակով։
Հատկապես, որ այդ տարածքները լրջագույն նշանակություն ունեն Արցախի 150.000 խաղաղ բնակչության կյանքի իրավունքի պաշտպանության համար
»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասին

17:20 02.08.2025

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասին

Գազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

17:10 02.08.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP