Մի շարք հասարակական կառույցներ ու անհատներ կոչ են անում կառավարությանը վերանայել Նաիրա Զոհրաբյանի պաշտոնական դիրքորոշումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Մի շարք հասարակական կառույցներ ու անհատներ կոչ են անում կառավարությանը վերանայել Նաիրա Զոհրաբյանի պաշտոնական դիրքորոշումը

14:15 12.04.2019

Մի շարք ՀԿ-ներ, կենտրոններ, հիմնադրամներ ու անհատ քաղաքացիներ հայտարարություն են տարածել ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ-ում  խորհրդարանական լսումներում ժամանակ տեղի ունեցածի միջադեպի վերաբերյալ.

«Լսումների ընթացքում տեղ գտած ելույթներն ու մեկնաբանությունները հերթական անգամ հանրությանն ի ցույց դրեցին մարդու հիմնարար իրավունքները հարգելու ու պաշտպանելու գործում առկա լուրջ համակարգային խնդիրները:Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և մի խումբ այլ պատգամավորների ցուցաբերած վերաբերմունքը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչի նկատմամբ մարդու իրավունքների պաշտպանության կոպիտ ոտնահարում էր, որն ամբողջովին խախտում էր տվյալ հանձնաժողովի առաքելությունը: Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս և անհատներս, միանում ենք բոլոր այն քաղաքացիներին, տեղական և միջազգային կազմակերպություններին, որոնք արտահայտեցին իրենց անհանգստությունը Նոր Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոտնահարումների կապակցությամբ: Մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արձագանքի կապակցությամբ, որը ենթադրաբար ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: Հրապարակված դիրքորոշումը ստորադասում է մարդու հիմնարար իրավունքները, մասնավորապես՝ խտրականությունից ազատ լինելը և իրավահավասարությունը՝ «հասարակական բարոյականության սկզբունքին», ինչը հիմնովին մերժելի է և հարիր չէ ժողովրդավարական սկզբունքներ որդեգրած պետությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարություն տարածողները կոչ են անում ՀՀ  կառավարությանը վերանայել Նաիրա Զոհրաբյանի  պաշտոնական դիրքորոշումը և հավաստել, որ այն անդրդվելիորեն հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին և բոլոր մարդկանց արժանապատվության հանդեպ բարձր հարգանք դրսևորելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և միջազգային համաձայնագրերով ստանձնած իր պարտավորություններին՝ առանց բացառությունների, կողմնապահությունների և երկիմաստությունների:

«Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը ձեռնարկել անհապաղ ու գործուն միջոցներ՝ պատասխանատվության ենթարկելու մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, խտրականություն, ատելություն և բռնություն հրահրողներին ու իրականացնողներին, որոնք շարունակում են նախորդ վարչախմբի օրոք անպատժելիության մթնոլորտում տարածված անօրինական գործելակերպը՝ քողարկվելով «հասարակական բարոյականության» շղարշով, պետության և դրա բոլոր առնչվող ինստիտուտների մակարդակով ամրագրել մարդու իրավունքների և ժողովրդավարության արժեքների գերակայությունը, կազմակերպել լայնամասշտաբ կրթական և իրազեկման միջոցառումներ՝ վերացնելու վերջին տարիներին վտանգավոր ծավալների հասնող խտրականության քարոզն ու ատելության խոսքը և վերականգնելու քաղաքացիների ոտնահարված իրավունքները»,- գրված է հայտարարության մեջ: Այն բաց է միանալու համար։

Հայտարարության վերջում նշված է այս ՀԿ-ների, կենտրոնների, հիմնադրամների ու անհատների անունները.

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

«Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

ԱԶԿ

Կանանց աջակցման կենտրոն

«Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն

Կանանց ռեսուրսային կենտրոն

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն ՀԿ

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

«Իրավունքի ուժ» ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

«Սևազգեստ Կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնություն և այլն:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP