15:55 12.04.2019
Կենդանաբանական այգու սպիտակ վագրի վերջնական ախտորոշումը դեռ չկա: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը:
«Կենդանու կլինիկական նշանների և արյան առաջնային անալիզի հիման վրա ես և մի խումբ մասնագետներ նախնական ախտորոշել էինք լեյկոզ, սակայն դիագնոզը միանգամից չի տրվում, նամանավանդ նման բարդ դեպքերում: Այն պահանջում է կրկնակի, եռակի ախտորոշման անհրաժեշտություն: Դեռևս վերջնական դիագնոզ չունենք: Ունենք արյան մի քանի անալիզի պատասխաններ, ուռուցքի առկայություն բերանի խոռոչում: Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժը ևս եղել է մեզ մոտ, և այս պահին դեռ չենք հերքել լիմֆոմայի առկայությունը, հերքել ենք վիրուսների առկայությունը՝ թեստի արդյունքների հիման վրա», – ասաց Հարություն Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է կենդանիների անկման մեծացմանը, նա պատասխանեց, որ Կենդանաբանական այգում կենդանիների անկում միշտ եղել է և լինելու է:
«Բոլոր անկումները հիմնավորված են փաստաթղթերով, որոշ դեպքերում հնարավոր չի եղել բուն պատճառը հայտնաբերել: Էնպես չի, որ մենք ամենա-ամենան ենք, ամեն ինչ կարող ենք իմանալ», – նշեց նա:
Բողոքի ակցիայի մասնակիցների մեղադրանքին ի պատասխան էլ, թե բոլոր կենդանիներին ստերջացնում են՝ թույլ չտալով բազմանալ, կենդանաբույժն ասաց, որ ստերջացվում են միայն այն կենդանիները, որոնց բազմացումը ցանկալի չէ՝ պայմանների ու տարածքի բացակայության պատճառով:
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:37 01.05.2025
Երևանը ջազ է լսումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...
23:28 01.05.2025
Ամերիկացի դիվանագետները բանակցություններ են վարել Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչների հետԱմերիկացի դիվանագետները այս շաբաթ Նյու Յորքում բանակցություններ են վարել Սիրիայի նոր կառավարության ներկայացուցիչների հետ՝ կոչ անելով նրանց պայքարել ահաբեկչության և Իրանի դեմ։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը։ «Կարող եմ ձեզ ասել, որ Պետդեպարտամենտի պաշտոնյաները ապրիլի 29-ին Նյու Յորքում հանդիպել են Սիրիայի անցումային իշխանության հետ», – ասել […] ...