21:08 12.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մատենադարանում մասնակցել է «Գերխոշոր սև խոռոչների շուրջ բարձր էներգիայի ֆենոմենը» խորագրով միջազգային կոնֆերանսի փակման արարողությանը:
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է առաջատար պետություն լինել աստղաֆիզիկայի ոլորտում:
«Ես երազում եմ այն օրվա մասին, երբ Հայաստանը կրկին կդառնա գերտերություն աստղագիտության ոլորտում: Ես հավատում եմ դրան: Իհարկե, այս նպատակին հասնելու համար պետք է շատ աշխատենք ինչպես այստեղ՝ Հայաստանում, այնպես էլ ամրապնդենք մեր հարաբերություններն ու համագործակցությունն աշխարհի հետ»,- նշել է Արմեն Սարգսյանը:
Շարունակելով խոսքը որպես տեսաբան ֆիզիկոս՝ նախագահն ասել է, որ տեսաբան ֆիզիկոսների հանրությունը մշտապես հավատացել է սև խոռոչների գոյությանը: Ցույց տալով վերջերս հրապարակված սև խոռոչի պատկերը՝ Արմեն Սարգսյանը նշել է.
«Ես մշտապես հավատացել եմ, որ մի օր մենք կտեսնենք սա: Սակայն իրականությունն այն է, որ սա հսկայական քայլ է ինչպես ընդհանուր ֆիզիկայի և տիեզերքի, այնպես էլ ինքներս մեր մասին գիտելիքների բացահայտման տեսանկյունից: Սա բացում է զարգացման նոր դռներ:
Որպես անհատ, դիտելով այս նկարին, կարող եմ ասել՝ սա՝ այս սև խոռոչը, պարզապես հիասքանչ է: Սակայն որպես մեկը, ով իր կյանքի մի մասն անցկացրել է բիզնեսում, քաղաքականության մեջ, ունեցել է հանրային կյանք, ուզում եմ ձեր հետ կիսել իմ մի շարք դիտարկումներն այն մասին, որ սև խոռոչները միայն տիեզերքում չեն: Նրանք գոյություն ունեն հանրային կյանքում, տնտեսական վարքագծում: Երբեմն այդ խոռոչներում են անհետանում տնտեսական միջոցները և գումարները: Շատ դժվար է հասկանալ, թե դրանք որտեղ են:
Դրանք գոյություն ունեն նաև հանրային կյանքում: Որպես ֆիզիկոս ես բացահայտել եմ, որ հանրային կյանքը նույնքան բարդ է, որքան մեր տիեզերքը: Բացահայտել եմ ևս մի հետաքրքիր իրողություն, որ բնության ու ֆիզիկայի օրենքները կարող են կիրառելի լինել հանրային վարքագիծը նկարագրելու ժամանակ: Տարօրինակ է, սակայն դա աշխատում է: Ես որոշակի ժամանակ եմ անցկացրել սրա շուրջ ուսումնասիրություններ կատարելու համար»:
Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ ապագան ոչ միայն աստղագիտության մեջ, այլև մեր ամենօրյա կյանքում կախված է լինելու գիտության ու տեխնոլոգիաների նոր նվաճումներից:
«Սա է պատճառը, որ նախագահ լինելու առաջին իսկ օրվանից ես քարոզում եմ, որ այս երկիրն ունի ներուժ՝ դառնալու աշխարհի առաջատար երկրներից մեկը: Քանի որ հավատացած եմ, որ այսօր մենք առերեսվում ենք մի աշխարհի, որտեղ 21-րդ դարի մեծագույն նվաճումները՝ լինեն դրանք տեսական ֆիզիկայում, քիմիայում, բիոլոգիայում, թե մյուս գիտական ոլորտներում, դառնում են ուսումնասիրության գործիքներ:
Քանի որ աշխարհը մուտք է գործել նոր ժամանակաշրջան, բոլորը քիչ, թե շատ ունենալու են նույն հնարավորությունները: Եվ անգամ փոքր երկիրը, ինչպիսին Հայաստանն է, եթե ճիշտ կենտրոնանա և ուսումնասիրի հիմնական կարիքները, որոնք են կրթությունը, գիտական հետազոտությունները, նոր տեխնոլոգիաները, և ներգրավի աշխարհում գոյություն ունեցող լավագույն տեխնոլոգիաները, ապա մենք հնարավորություն կունենանք լինել առաջատարների շարքում: Երբեմն փոքրը ևս կարող է հիասքանչ լինել»,- ասել է Արմեն Սարգսյանը:
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...