11:53 15.04.2019
Եվրոպայի հայկական միությունների ֆորումը բարձրաձայնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացված իր պահանջի մասին:
«Հայտնում ենք, որ 2011-2015 թվականներին Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) իրավաբաններն իրավական ակտ էին ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի (անգլ.՝ United Nations Educational, Scientific and Cultural Organization, UNESCO) այն ժամանակվա գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն հետաքննություն անցկացներ 1998-2006 թվականներին Նախիջևանում`ադրբեջանական իշխանությունների կողմից կանխամտածված կերպով կազմակերպված և իրականացրած հազարավոր հին հայկական խաչքարերի ոչնչացման շուրջ: Հարկ է նշել, որ նամակներին կից տրամադրվել էր նաև University College London-ի գիտական հսկողության ներքո 2007 թվականին իրականացրած հետազոտական աշխատանքի հիման վրա գրված՝ մասնագիտությամբ իրավաբան Տաթևիկ Գրիգորյանի «Մշակութային Ցեղասպանություն. մոռացված դիսկուրս» մենագրությունը, որը հրատարակվել էր ԵՀՄՖ-ի հովանավորությամբ: Աշխատությունում առաջին անգամ տրվել էր «մշակութային ցեղասպանություն» հասկացության իրավաբանական սահմանումը, որի համար հիմք էր հանդիսացել Նախիջևանի Հին Ջուղայում` Ադրբեջանի կողմից պլանավորված և իրականացրած հազարավոր հին հայկական խաչքարերի ոչնչացումը:
Ունենալով ակնհայտորեն շահադիտական նպատակներ՝ տիկին Բոկովան հետևողական կերպով մերժում էր ԵՀՄՖ-ի պահանջները, և մեր բազմաթիվ նամակ-բողոքներին անորոշ ու անհեթեր պատասխաններ էին տրվում: ԵՀՄՖ-ը հանդես էր եկել նաև հայտարարությամբ, ըստ որի՝ կային հստակ փաստեր Մեհրիբան Ալիևայի կողմից իրականացված լոբբինգի արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու Իրինա Բոկովային փոխանցված 1.5 մլն դոլար գումարի վերաբերյալ: Այնուհետև, ԵՀՄՖ-ի բարձրացրած աղմուկի հետևանքով 2016 թվականին միջազգային ԶԼՄ-ներում հայտնվեցին լուրեր, որ տիկին Բոկովան 2.4 մլն ԱՄՆ դոլար կանխիկ գումարով երկու բնակարան էր ձեռք բերել Մանհեթենում, և դրա հետքերը տանում էին Ադրբեջան` Ալիևի վարչակարգի հետ կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավվածության կասկածով: Այդ ընթացքում հայտարարվեց մրցույթ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի թափուր հաստիքի համար, որի արդյունքում 2017 թվականի նոյեմբեր ամսին նշանակվեց նոր գլխավոր տնօրեն՝ Ֆրանսիայի նախկին մշակույթի նախարար Օդրի Ազուլայը:
Այս օրերին ԵՀՄՖ-ը վերականգնում է իր արշավը Ադրբեջանի դեմ՝ դիմելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի նորընտիր գլխավոր տնօրեն տիկին Ազուլային և հայտարարելով, որ պատմության մեջ նմանը չունեցող մշակութային ցեղասպանության դասական օրինակ հանդիսացող այս ոճրագործությունն ավելի մեծ հանցագործություն է, քան նույնիսկ թալիբների կամ ԻՊ-ի կողմից կազմակերպված մշակութային կոթողների ու արտեֆակտների ոչնչացումը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ուղղված ԵՀՄՖ-ի նամակի հայերեն թարգմանությունը ներկայացվում է ստորև.
Հարգելի տիկին Ազուլայ
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Նախևառաջ, ցանկանում եմ նշել, որ ԵՀՄՖ-ը հովանոց կազմակերպություն է, որը ներկայացնում է բազմաթիվ հայկական կազմակերպություններ և անհատներ ողջ Եվրոպայում: Օգտվելով առիթից՝ Ձեզ դիմում եմ մի հարցով, որով ԵՀՄՖ-ը 2011 թվականից ի վեր դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, սակայն խնդիրն առ այսօր մնացել է չլուծված: Խոսքը վերաբերում է Նախիջևանի Ջուղայում հայկական խաչքարերի ոչնչացմանը:
Ինչպես Դուք անկասկած տեղյակ եք, 1998 թվականից մինչև 2006 թվականը Նախիջևանում հազարավոր հնագույն հայ խաչքարեր էին ոչնչացվել: Ոչնչացումն ամբողջական էր՝ այնպես, որ այսօրվա դրությամբ գեթ մեկ կանգուն խաչքար չի մնացել: Հայտնի է, որ ոչնչացումը կազմակերպվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ հայկական մշակութային ժառանգությունը Նախիջևանից ջնջելու նպատակով, ինչպես նաև ոչնչացնելու ցանկացած նշան, որը կվկայեր, որ հայերը երբևէ բնակվել են այս տարածաշրջանում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն չմիջամտեց, չնայած 2002 և 2004 թվականներին Հայաստանի ու միջազգային հանրության ահազանգերին: Բացի այդ, ոչնչացման ավարտից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ն չուղարկեց հանձնաժողով տեղանքն ուսումնասիրելու համար: ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարզապես դիտում էր, թե ինչպես էին այդ գեղեցիկ և լիովին յուրահատուկ հուշարձանները ոչնչացվում, որը հանգեցրեց նրան, որ արհեստի ու արվեստի մի ամբողջ ավանդույթ, այլևս ոչ մի այլ վայրում չհայտնաբերվելով և լինելով եզակի միայն Ջուղայում, հավերժ կորսվեց:
Մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի անտարբեր դիրքորոշումն այս հարցի նկատմամբ հիասթափեցնող և անընդունելի է մի կազմակերպության համար, որի նպատակն ու առաքելությունն է պաշտպանել և պահպանել համաշխարհային մշակութային ժառանգությունը: Ավելի հիասթափեցնող է այն, որ այս անտարբերության պատճառը, ամենայն հավանականությամբ, կարող էր պայմանավորված լինել Ձեզ նախորդած տիկին Իրինա Բոկովայի՝ Ադրբեջանի կառավարության և, մասնավորապես, նրա ներկայիս առաջին փոխնախագահ, Մեհրիբան Ալիևայի հետ առկա բացասական ասոցիացիաներով:
Հուսալով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ի վիճակի է իրականացնել իր առաքելությունն առանց որևէ կառավարության կողմից անհարկի քաղաքական ազդեցության, մենք խնդրում ենք, որպեսզի հանձնաժողով ստեղծվի՝ ուսումնասիրելու խաչքարերի ոչնչացումը և պատասխանատվության ենթարկելու հրեշավոր գործողության համար մեղավորներին:
Նամակին կից ներկայացնում ենք մասնագիտությամբ իրավաբան, University College London-ի շրջանավարտ Տաթևիկ Գրիգորյանի՝ 2007 թվականին գրված «Մշակութային ցեղասպանություն. մոռացված դիսկուրս» մենագրությունը, որն ավելի մանրամասնորեն է անդրադառնում հարցի քննարկմանը:
Հարգանքով`
ԵՀՄՖ նախագահ
դոկտոր Աշոտ Գրիգորյան»:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...