Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից գյումրեցի մարզիկները վերադարձել են ոսկե և արծաթե մեդալներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից գյումրեցի մարզիկները վերադարձել են ոսկե և արծաթե մեդալներով

20:23 15.04.2019

Գյումրի-Վանաձոր միջպետական ճանապարհին՝ քաղաքի մուտքի մոտ, ուշ գիշերին հավաքվել էին գյումրեցի ծանրամարտիկների երկրպագուները, հարազատները, ընկերները: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Բաթումից  Թբիլիսի, հետո էլ Հայաստան՝ Բագրատաշենի մաքսակետով հավաքականի մարզիկների մի մասը մեքենաներով ուղևորվել էր Գյումրի: Եվրոպայի չեմպիոն  Հակոբ Մկրտչյանը դիմավորողների մեջ նախ մորն էր փնտրում, ով ամենաշատն էր հուզված։

Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի սան Հակոբ Մկրտչյանի ունեցած ոսկե մեդալներից Եվրոպայի առաջնության մեդալն առանձնանում է նրանով , որ 89 կգ քաշայինների կարգում և երկամարտում նա ռեկորդ սահմանեց: Ոսկիներ նվաճել է 2014 թ․ պատանեկան Օլիմպիական խաղերում և 2018թ. Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։ Եվրոպայի այս առաջնությունում,  երկամարտում գրանցելով 371 կգ արդյունք, Հակոբը գերազանցեց վրացի մրցակցին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

Եվրոպայի առաջնության երկրորդ ոսկին էլ կարող էր Գյումրի գալ, եթե Օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Սամվել Գասպարյանին չխանգարեր ոտքի վնսավածքը: 20-ամյա ծանրորդը 102 կգ քաշայինների կարգում, երկամարտում 377 կգ արդյունքով արժանացավ արծաթե մեդալի՝  դառնալով Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: Սամվելն իր հաղթանակը նվիրեց մորեղբորը՝  լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի հիշատակին: Եվրոպայի փոխչեմպիոնը պատրաստվում է նոր առաջնությունների, խոստանում չիրականացրած ռեկորդը նոր, պատասխանատու ելույթներում գրանցել:

Ոտնաթաթի լուրջ վնասվածքից դեռ լիարժեք չապաքինված աշխարհի և օլիմպիական  փոխչեմպիոն Գոռ Մինասյանը գերծանր քաշայինների մրցապայքարում զիջեց իր դիրքերը և բավարարվեց բրոնզե մեդալով։
Այսպիսով՝ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտում ունեցավ 5 մեդալ՝ 2 ոսկե, 1 արծաթե, 2  բրոնզե ՝ թիմային հաշվարկում գրավելով երրորդ տեղը: Իսկ ընդհանուր արդյունքով ՝ Հայաստանի հավաքականը պոկում, հրում վարժություններում նվաճեց  15 ՝ 5-ական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:25 04.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

12:15 04.08.2025

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

12:07 04.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

Գազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...

SHANTNEWS

12:00 04.08.2025

SHANTNEWS

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP