19:17 15.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի և ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի համար ոստիկանության մի խումբ ծառայողներ արժանացել են պատվավոր կոչման և պետական պարգևների։
Այսօր նախագահական նստավայրում տեղի է ունեցել պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Շնորհավորելով պարգևատրմանը ներկա ոստիկաններին և ի դեմս նրանց՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին Ոստիկանության օրվա առթիվ՝ Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է, որ իրավապահ համակարգը պետության հենասյուներից մեկն է, իսկ ոստիկանությունը՝ այդ համակարգի կարևորագույն մասն ու առանցքը:
«Ընտրելով ոստիկանի մասնագիտությունը՝ դուք ընտրել եք օրենքին ու օրինականությանը ծառայելու, օրենքն ու կարգուկանոնը պաշտպանելու, պետությանն ու քաղաքացուն ծառայելու դժվարին ճանապարհը»,– ասել է նախագահը՝ նշելով, որ թեև նրանց աշխատանքը բնութագրող հիմնական բառերը պարզ են, բայց դրանք շատ մեծ ընդգրկում ունեն՝ պաշտպանել, պահպանել, աջակցել և օգնել:
«Այս բառերից առավել կարևոր են ձեր առօրյա աշխատանքն ու գործունեությունը,- ընդգծել է նախագահը:– Ձեր աշխատանքով դուք անում եք ամեն ինչ, որ ամրապնդվի օրենքի գերակայությունը երկրում՝ մասնավորապես ի դեմս կոռուպցիայի և ընդհանրապես հանցավորության դեմ պայքարի: Դուք դա անում եք, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի և երկրի հյուրերն իրենց անվտանգ զգան իրենց տներում, փողոցներում, քաղաքներում, գյուղերում և ընդհանրապես մեր հայրենիքում:
Ծառայելով հայրենիքին, ծառայելով օրենքին՝ վստահ եմ, դուք գիտակցում եք ձեր անձնական պատասխանատվությունը հայրենիքի, հասարակության, մեր ժողովրդի առջև: Որովհետև, ի տարբերություն մյուս պետական ծառայությունների, դուք չեք կարող անհամբերությամբ նայել ժամացույցին և սպասել, թե երբ պետք է տուն գնաք: Որովհետև դուք գիտակցում և զգում եք, որ ձեր աշխատանքը շարունակվելու է նաև այն պահից սկսած, երբ հանում եք ձեր համազգեստը, երբ փողոցում եք կամ տանը՝ ձեր աշխատավայրից հեռու: Այսինքն՝ ինչ-որ իմաստով դուք համազգեստ եք կրում նաև բոլոր այն պահերին, երբ համազգեստ չունեք, և սա մեծ իմաստ ունի»:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ ոստիկանը ոչ միայն իրավապահ է, այլև՝ ինչ-որ իմաստով նաև սահմանապահ: Արցախյան ազատամարտի և ապրիլյան ռազմական գործողությունների օրերին ոստիկանության համակարգում ծառայողները բարձր պատվով կատարեցին իրենց պարտականությունը հայրենիքի և ժողովրդի առջև: Այսօր էլ ոստիկանության ծառայողները մասնակցում են սահմանների պաշտպանությանը:
«Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլորիդ, համակարգին և իմ գլուխն եմ ուզում խոնարհել այն հայրենանվեր, հայրենասեր ոստիկանների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքի պաշտպանությանն ու պահպանությանը,- ասել է նախագահը:– Փառք նրանց: Նրանց հիշատակը տարիներով ու դարերով պետք է ուղեցույց լինի ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքային կենսագրության համար»:
Եվս մեկ անգամ շնորհավորելով ոստիկանության ծառայողներին և համակարգի աշխատակիցներին Ոստիկանության օրվա և պարգևների առթիվ, նախագահը նրանց մաղթել է առողջություն, հաջողություններ և անվտանգ ծառայություն:
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...