Շտապօգնության մեքենաներում տեսախցիկներն են տեղադրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Շտապօգնության մեքենաներում տեսախցիկներն են տեղադրվել

23:55 15.04.2019

Վերջին շրջանում ավելացել է շտապօգնության մեքենաների մասնակցությամբ վթարների թիվը:

Մի կողմից պետական գերատեսչություններում ու շտապօգնության ծառայությունում պնդում են, որ երթևեկության մյուս մասնակիցները՝ շարքային վարորդներն ու հետիոտները շարունակում են չզիջել հատուկ ծառայություն իրականացնող ավտոմեքենաներին, մյուս կողմից՝ վարորդներն ու հետիոտներն են պնդում, որ  շտապօգնության ծառայության վարորդները խաչմերուկները կարմիր լույսի տակ հատում են առանց լուսաձայնային ազդանշան միացնելու:

ՀՀ ՃՈ հետաքննության պետն է այօր SHANTNEWS.am-ի հետ խոսել այն մասին, թե ինչ  քայլեր են ձեռնարկվել այս հակասությանը լուծում տալու համար

«Նախկինում ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում, վարորդներից մեկը՝ շտապօգնության վարորդը, պնդում էր որ ձայնային ազդանշանը և լուսային համակարգերը եղել են միացված, իսկ հակառակ կողմի վարորդը պնդում էր, որ, օրինակ, շտապօգնության մեքենան խաչմերուկ է մուտք գործել կարմի լույսի առկայությամբ՝ առանց ձայնային ազդանշան տալու, ինքը չէր կարող նկատել:

Այստեղ մենք ունենք առաջընթաց՝ շտապօգնության մեքենաների մեջ այժմ տեղադրված են տեսախցիկներ, որոնք հստակ ֆիքսում են, որ շտապօգնության մեքենայի վարորդը որ պահին միացրեց ձայնային ազդանշանը, արդյոք խաչմերուկ մուտք գործելուց միացված էր, թե՞ ոչ: Այսինքն՝ մենք այստեղ քննության առումով, ունենք առաջընթաց: Անհրաժեշտության դեպքում, օրինական ճանապարհով, այդ տեսանյութը հայտնվում է  նախապատրաստվող նյութերի շրջանակներում և տրվում է համապատասխան իրավական գնահատական»,- ասել է Խաչատուր Սամվելյանը՝ հավելելով, որ ի տարբերություն խաչմերուկներում տեղադրված տեխախցիկների՝ շտապօգնության ավտոմեքենաների մեջ տեղադևրված տեսախցիկները ֆիքսում են նաև ձայնը, ուստի հեշտ է հասկանալ, թե վթարված մեքենաներից որ մեկի վարորդն է իրավացի, որը՝ սխալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP