22:58 16.04.2019
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հաջորդ ուսումնասիրությունը վերաբերել է Հայաստանի 6 քաղաքների՝ Գյումրու, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի, Էջմիածնի, Կապանի տեղական բյուջեներից հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին 2016 և 2017 թվականներին հատկացված ֆինանսական օժանդակություններին։
Ըստ այդ ուսումնասիրությունների՝ Գյումրու քաղաքապետարանը 2016 թվականի ընթացքում մոտ 11 մլն դրամ է հատկացրել ՀԿ-ներին և հիմնադրամներին։ Դրանցից ամենախոշորը՝ 5 մլն դրամ, տրամադրվել է «Իմպրոռիթմ» մշակութային ՀԿ-ին, նույն կազմակերպությանը նույնքան գումար էլ հատկացվել է 2017 թվականին։
Ինչպես հայտնի է, հենց այս հասարակական կազմակերպությունն էլ կազմակերպում է դասական երաժշտության «Վերածնունդ» ամենամյա փառատոնը։ Ու միջոցառման գլխավոր հովանավորը Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի «Փյունիկ» համահայկական հիմնադրամն է։ 2017-ին Գյումրու ավագանին 3 մլն դրամ հատկացրել է «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին՝ սոցիալական բնակարանների կառուցման համար։
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախնական զեկույցի համաձայն՝ Գյումրու քաղաքապետարանը 2017 թվականին ևս ՀԿ-ներին ու հիմնադրամներին հատկացրել է մոտ 11 մլն դրամ։ Այսինքն՝ 2 տարիների ընթացքում՝ մոտ 22 մլն դրամ։ Գյումրու քաղաքապետարանը 2016 թվականին համայնքի բյուջեից ավագանու որոշմամբ 11 ՀԿ-ի և հիմնադրամի է գումար հատկացրել, իսկ 2017 թվականին՝ 6։ Ընդ որում, 2016 և 2017 թվականներին ՀԿ-ներին և հիմնադրամներին ամենախոշոր գումարը հատկացրել է Գյումրու ավագանին՝ մոտ 22 մլն դրամ, իսկ ամենաքիչ գումարը՝ Աբովյանը։
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
12:30 02.08.2025
«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել«Բարսելոնան» Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում ընկերական հանդիպում է անցկացրել մայրաքաղաքի համանուն թիմի հետ և հաղթել 7-3 հաշվով: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» հաղթել է 3-2 հաշվով, իսկ երկրորդ կեսում ևս չորս գնդակ է ուղարկել հարավկորեական թիմի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: Ընդորում Հանսի Ֆլիկը երկրորդ խաղակեսում դաշտ է դուրս բերել ամբողջությամբ այլ կազմ: Սա «Բարսելոնայի» երկրորդ ընկերական […] ...