17:30 16.04.2019
Ապրիլի 12-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Ադրբեջանում փողերի լվացման մասին բանաձև ընդունեց: «Կոռուպցիոն լվացքատուն» խորագրով զեկույցի հեղինակը հոլանդացի պատգամավոր Մարտ վան դե Վենն է: Փաստաթղթում խոսվում է խոշոր գումարների լվացման, Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից եվրոպացի գործիչներին և պատգամավորներին կաշառելու մասին: ԵԽԽՎ լիագումար նիստին մասնակցող Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ Տաթև Հայրապետյանը SHANTNEWS-ի տաղավարում խոսել է բանաձևի մասին:
«Բանաձևը գլոբալ խոսում էր լվացքատան, փողերի լվացման խնդրի մասին և առանձնակի շեշտադրումով նաև Ադրբեջանի մասին, որովհետև Ադրբեջանը այն ԵԽ անդամ երկիրն էր, որ փողերի լվացման սկանդալը բերեց Եվրոպայի խորհուրդ: Խոսվում էր նաև այն մասին, որ լրագրողները, որ փորձել են պարզել փողերի լվացման գործընթացը, այդ թվում` Մալթայում և այլ երկրներում, կյանքով են հատուցել իրենց այդ փորձի համար: Այսինքն` խոսքը զուտ փողերի լվացման մասին չէ, նաև մարդկային կյանքերի մասին էր»,- ասաց Տաթև Հայրապետյանը:
Նա նաև նշեց, որ Ադրբեջանը պարբերաբար փորձում էր հակադարձել, փոփոխությունների առաջարկներ էր անում, որոնք չէին ընդունվում:
«Փաստարկներում հիմնականում ասվում էր, որ դուք այդ զեկույցով վիրավորում եք Ադրբեջանի ժողովրդին, մինչդեռ զեկուցողը նշում էր, որ ժողովրդի մասին ընդհանրապես խոսք չկա»,- նշեց Հայրապետյանը:
Զեկույցում նաև նշվում էր, որ 2017թ. ևս նման կոչ է արվել` հավուր պատշաճի հետազոտություն անցկացնել, բայց ուշադրության չի արժանացել, և սա արդեն Երոպայի խորհրդի կողմից հերթական կոչն էր՝ ուղղված Ադրբեջանին:
Արդյունքում` զեկույցը ընդունվեց:
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...
13:35 02.08.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...
13:14 02.08.2025
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածըՕգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...