Եթե ԱԱԾ-ն և ոստիկանությունը լինեն նախարարություն, դա կվնասի մեր ժողովրդավարությանը․ Մարիա Կարապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+26.09 oC

Եթե ԱԱԾ-ն և ոստիկանությունը լինեն նախարարություն, դա կվնասի մեր ժողովրդավարությանը․ Մարիա Կարապետյան

13:19 17.04.2019

«Ես դիմում եմ մեր այն քաղաքացիներին, ովքեր, այնուամենայնիվ, երկմտում են՝ գուցե իսկապե՞ս հարկավոր է, որ ոստիկանությունը և ԱԱԾ-ն լինեն նախարարություններ։ Ոչ, հարկավոր չէ, քանի որ այս փուլում դա կվնասի մեր ժողովրդավարությանը»,- ԱԺ-ում կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլի» անդամ Մարիա Կարապետյանը։

Նրա կարծիքով՝ 90-ականներից այդպիսի նախարարություններն օգտագործվել են քաղաքական էլիտայի վերադասավորումների համար`որպես «ապաժողովրդավար» գործիչների համբավի ստեղծման հարթակ։ Պատգամավորի կարծիքով՝ ուժային կառույցների ղեկավարները չպետք է մասնակցեն մեծ քաղաքականության ձևավորմանը, քանի դեռ այդ կառույցները չեն ժողովրդավարացվել։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

14:18 01.05.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Ամփոփելով Կատար պաշտոնական այցը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ: Անդրադարձ է կատարվել Կատարի գործընկերների հետ կայացած քննարկումներին և երկկողմ օրակարգի ընդլայնմանն ուղղված հետագա քայլերին: ...

Ես խստորեն դատապարտում եմ բռնությունը Վրաստանում․ Բորել

13:52 01.05.2024

Ես խստորեն դատապարտում եմ բռնությունը Վրաստանում․ Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը X-ում դատապարտել է Վրաստանում ցուցարարների դեմ անվտանգության ուժերի գործողությունները, կոչ է արել Վրաստանի իշխանություններին ապահովել խաղաղ ցույցերի իրավունքը՝ հիշեցնելով ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակը։ «Ես խստորեն դատապարտում եմ բռնությունը Վրաստանում ցուցարարների նկատմամբ, ովքեր մասնակցում էին արտաքին ազդեցության օրենքի դեմ խաղաղ ցույցերին, ես կոչ եմ անում իշխանություններին ապահովել խաղաղ հավաքների իրավունքը»,- գրել […] ...

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ շարունակել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկումը

12:52 01.05.2024

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ շարունակել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկումը

Վրաստանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում շարունակել են երկրորդ ընթերցման շրջանակներում քննարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Հանդիպումն ուղիղ հեռարձակվում է օրենսդիր մարմնի կայքում։ Հանդիպման մեկնարկին նախորդել է պատգամավորների ծեծկռտուքը։ Խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության ներկայացուցիչները վիճաբանել են։ Պատճառը ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ, պատգամավոր Լևան Խաբեիշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակն էր, ով ապրիլի 30-ին տուժել էր հատուկ […] ...

Վրաստանի խորհրդարանում նիստի մեկնարկից առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների միջև

12:35 01.05.2024

Վրաստանի խորհրդարանում նիստի մեկնարկից առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների միջև

Ընդդիմության և խորհրդարանական մեծամասնության անդամների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանում՝ լիագումար նիստի մեկնարկից առաջ, որտեղ պետք է շարունակվեր օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկումը։ Միջադեպի կադրերը տարածել է Mtavari Arkhi հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որ միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ ընդդիմությունը բողոքել է, որ նախորդ օրը բողոքի ակցիայի ժամանակ հատուկ ջոկատայինները ծեծի են […] ...

Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ 63 մարդ է բերման ենթարկվել

11:18 01.05.2024

Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ 63 մարդ է բերման ենթարկվել

Վրաստանի մայրաքաղաքում իրավապահները երկրի խորհրդարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալել են 63 մարդու։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ՆԳՆ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։ «Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած ցույցի ժամանակ ՆԳՆ աշխատակիցները 63 մարդու են բերման ենթարկել մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար՝ համաձայն 166 և 173 հոդվածների», – ասել է Դարախվելիձեն։ Նա նաեւ […] ...

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

11:04 01.05.2024

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում վերջին օրերին Լճափ և Բերդկունք բնակավայրերին հարող ափամերձ հատվածում լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց: 64 խեցգետին կենդանի բաց է թողնվել լիճ: Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ: ...

BACK_TO_TOP